Դուբայը մտադիր է իր հորիզոնին ավելացնել եւս մեկ աչքի ընկնող երկնաքեր։ Aeternitas Tower-ը կդառնա ամենաբարձր բնակելի ժամացույցի աշտարակը, որի բարձրությունը կկազմի 450 մետր՝ չորս անգամ գերազանցելով Բիգ Բենին, եւ ընդամենը 22 մետրով ցածր լինելով աշխարհում բնակելի ամենաբարձր շինությունից՝ Նյու Յորքի կենտրոնական զբոսայգու աշտարակից։
Aeternitas Tower-ը, որը կդառնա աշխարհում բարձրությամբ երկրորդ ժամացույցի աշտարակը (Մեքքայի թագավորական ժամացույցի աշտարակից հետո), դուբայցի կառուցապատող London Gate-ի և շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող Franck Muller-ի համագործակցության արդյունքում։
London Gate-ը Դուբայի Մարին տարածքում հողատարածք է ձեռք բերել, որտեղ արդեն իսկ սկսվել է 106-հարկանոց շինության կառուցման գործընթացը՝ հաշվի առնելով, որ աշտարակի չափսերը պահանջում են տպավորիչ ճակատամաս, CNN-ին ասել է կառուցապատողի մամուլի հետ կապերի համակարգող Թոմ Հիլլը։
«Մենք ենթադրում ենք, որ շինության բարձրության շնորհիվ ժամացույցը տեսանելի կլինի վեց կիլոմետր հեռավորության վրա»,-ասել է Հիլլը՝ ավելացնելով, որ ժամացույցի թվացույցը հսկայական է լինելու՝ 40 մետր բարձությամբ եւ 30 մետր լայնությամբ։ «Մենք ուզում էինք ինչ-որ նոր բան կառուցել, մի բան, ինչը դեռ Դուբայում չտեսնված է»,-ասել է Հիլլը։
Բնակելի շենքն ունի 649 բնակարան՝ ներառյալ մեկ և երեքսենյականոց, ինչպես նաև վիլլաներ և դուպլեքս-առանձնատներ։ Համարների մաքրման, դռնապանի ծառայությունների, ինչպես նաև 24-ժամյա ավտոկայանատեղի և բեռնակրի շնորհիվ բնակիչներին հասանելի կլինեն հյուրանոցային տիպի ծառայությունները և հարմարությունները։
London Gate-ի տվյալներով ծրագիրը բնակիչներին կփոխանցվի 2027 թ-ին։
Աշտարակի անունը լատիներեն ծագում ունի և նշանակում է «անվերջություն»։ Իսկ աշտարակը ոգեշնչված է Franck Muller-ի Aeternitas հավաքածուից, ասել է Մերձավոր Արևելքում ընկերության գործադիր տնօրեն Էրոլ Բալիյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը