Այսօր՝ հունվարի 24-ին, լրանում է հայ բանաստեղծ եւ թարգմանիչ Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակը։ Ի պատիվ նրա հարյուրամյակի՝ հիշում ենք փաստեր պոետի կյանքից, ինչպես նաեւ խորհրդածություններ գրականության եւ կյանքի մասին։

Գրողի ծնողները կրթված չէին, հայրը հազիվ կարդալ գիտեր, իսկ մայրը միայն լսել էր Հովհաննես Թումանյանի «Գիքորի» պատմվածքը։ Բանաստեղծն իր ինքնակենսագրությունում ներկայացնում է մոր հետ խոսակցության մի դրվագ.
-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ:
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես:
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը:
-Բա ո՜նց:
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ...
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ:
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ:
Իր առաջին բանաստեղծությունը Սեւակը գրել է 11 տարեկանում՝ ոգեւորված Տուրգենեւի հերոսուհի Զինաիդայով «Առաջին սերը» վեպից։
«Նորարարությունը ցանկացած տաղանդի կարեւորագույն նշանն է»։

Դեռ պատանի հասակում ապագա բանաստեղծը համադասարանցիների հետ միասին թալանել էր մի քանի դպրոցական գրադարաններ։ Քանի որ Պարույրն էր նախաձեռնողը, գրքերի մեծ մասը նրան էր հասնում։ Այսօր գողացված գրքերը պահվում են բանաստեղծի հայրենի գյուղի՝ Զանգակատան թանգարանում, այստեղ է պահպանվել նաեւ հորական տունը, որտեղ ծնվել ու մեծացել է բանաստեղծը՝ մինչեւ իր տունը կառուցելը։
«Արվեստագետն իր անունը պետք է գնահատի կյանքից առավել»։

Բանաստեղծի ուսանողական տարիները համընկան պատերազմի տարիներին։ Սեւակն ինքը այդ ժամանակը նկարագրում է որպես դաժան եւ խիստ անբարենպաստ։ «Այն տարիներին ամեն մի ազնիվ մարդ, եթե կարող էլ էր ծիծաղել, ապա միայն արցունքների միջով, իսկ նրան ստիպում էին ծիծաղել մինչեւ արցունքները»։
Ծանոթանալով Եղիշե Չարենցի ստեղծագործությանը, որը Սեւակի համար դարձավ անհասանելի կուռք եւ հեղինակություն, բանաստեղծը հիասթափվեց իր տաղանդի հարցում եւ երդվեց այլեւս չգրել։ Սակայն, ինչպես պատահում է արարողների հետ, նոր գրական փորձ հավաքելով՝ խախտեց սեփական երդումն ու, սովորելով լավագույններից, նորից բացահայտեց իր պոետական շնորհն իր եւ աշխարհի համար։

Երբ ջահելությունս անցնում է արդեն,
Ես նո՜ր հասկացա,
Որ շատ եմ նման փետրվար ամսին.
Գիտեմ կարճանալ ու երկարանալ -
Նայած թե՝ սեր կա՞:
Բանաստեղծի քրեստոմատիական ստեղծագործությունն է «Անլռելի զանգակատունը»՝ պոեմ, ոգեշնչված հայ երգահան Կոմիտասի կյանքի եւ ստեղծագործության պատմությամբ։ Ավելի ուշ իր ինքնակենսագրությունում բանաստեղծը խոստովանում է. «Իմ ողջ գիտակից կյանքում ես տառապել եմ, եթե այդպես կարելի է արտահայտվել, «կոմիտասասիրությամբ»։
«Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է մեծագույն վարդապետը՝ տառապանք»։
Պարույրի իսկական ազգանունը Ղազարյան է։ Սեւակը կեղծանուն է, որը բանաստեղծն ընտրել է իր համար, երբ նրա բանաստեղծությունները սկսեցին հրապարակվել 1942թ։

«Վերջիվերջո մեր սրտի քարայրներում միայն չղջիկներ չեն ապրում և
հոգիների թավուտներում - ոչ միայն բուեր: Մեր ներաշխարհը նման է հզոր ռադիոընդունիչի՝ լի ձայներով ու աղմուկներով»։
«Եվ արվեստագետը կլինի նա, ով կհասկանա, որ իմանալը չի նշանակում ընդունել, որ բզզոցը միշտ սկսվում է շշուկով և, հետևաբար, պետք է ավելի շատ լսել դարի շշուկը, քան բզզոցը...»:

Պարույր Սեւակն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսնությունից Մայա Ավագյանի հետ բանաստեղծն ունի որդի՝ Հրաչյան, իսկ երկրորդից՝ Նինա Մենաղարիշվիլու հետ, ունի երկու որդի՝ Արմենին եւ Կորյունին։
«Այո», հաստատման կարիք չունի, հետն էլ՝ դատարանի որոշմամբ»։

Չնայած այն ժամանակվա խորհրդային պետության դաժան բարքերին՝ կառավարությունը բարեհաճ էր Սեւակի հանդեպ։ Նա պարգեւատրվել է Աշխատանքային Կարմիր աստղի շքանշանով, ինչպես նաեւ ունեցել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորի վկայական։ Իր հաջողության եւ կառավարության հովանավորության համար բանաստեղծը պարտական է սեփական բնավորությանը եւ խուսանավելու ունակությանը։ Ինչպես ավելի ուշ նա գրել է. «Իմ կյանքի լավագույն տարիներն անցան ոչ միայն այն բանի վրա, որ համբերեմ, այլ նաեւ հարկադրական հարմարվողականության վրա»։
Պարույր Սեւակը սիրառատ ու կրքոտ մարդ էր, գաղտնիք չէ, որ բանաաստեղծին մշտապես շրջապատել են կանայք, բայց նրա սրտում ամենամեծ հետքը թողել է Սուլամիթա Ռուդնիկը՝ Պարույր Սեւակի մեծ սերը, որին նվիրել է իր ամենաքնարական ու ռոմանտիկ բանաստեղծությունները։ Բանաստեղծն ու Սուլամիթան հանդիպել են Երեւանում, ընդհանուր ընկերների հարսանիքին, բանաստեղծն այն ժամանակ 33 տարեկան էր, Սուլամիթան՝ ընդամենը 18։ Զույգի վառ սիրավեպի մասին հայտնի է բոլորին, սիրահարները ռոմանտիկ նամակագրություն ունեին, որը հետագայում հրապարակվեց եւ տպագրվեց երկու գրքով, բայց շուտով հանվեց տպագրությունից։

«Դու իմ վերջինը թյուրիմացաբար,
Եվ իմ միակը՝ ճակատագրով»...
Պարույր Սեւակի եւ Սուլամիթա Ռուդնիկի սերը արտացոլվում է ոչ միայն Սեւակի բանաստեղծություններում, այլեւ մարմնավորում է բանաստեղծի կրքոտ եւ զգայուն էությունը։
«Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն…»։
47 տարեկանում Պարույր Սեւակը ընտանիքով ենթարկվում է ավտովթարի, երեխաները ողջ են մնում, բայց բանաստեղծն ու նրա կինը տեղում մահանում են։

Չնայած իր կարճատեւ կյանքին՝ այն լի էր սիրով, կրքով ու հաջողությամբ։ Ինքը՝ Պարույր Սեւակը, երբեք չի դժգոհել ճակատագրից՝ ընդգծելով. «Մարդիկ միշտ գոհ են իրենց խելքից եւ դժգոհ իրենց ճակատագրից։ Թող որ ինձ անհեթեթ բացառություն համարեն. ես գոհ եմ իմ ճակատագրից։ Ես, ինչպես երեւում է, ճիշտ եմ սաղմնավորվել»։
«……Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:
Ես ատում եմ քո անունը…»։
Ռեգինա Մելիքյան
Օգտագործվել են լուսանկարներ, որոնք ազատ հասանելի են ինտերնետում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ