Մի կին պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել Մետատիեզերքում: Հոգեթերապեւտ եւ Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել:
Նա հիշում է, որ նրանցից մեկը, նույնիսկ, ասել է. «Մի ձեւացրու, թե քեզ դուր չի գալիս»:
«Նրանք անխնա հետապնդում էին ինձ, իսկ հետո սեռական ոտնձգություններ կատարեցին իմ ավատարի հետ»,-Daily Mail-ին ասել է վիրտուալ զոհը՝ իր հետ կատարվածը նկարագրելով որպես «սյուրռեալիստական» եւ «սարսափելի» դաժանություն:
Հարձակումը տեղի է ունեցել վիրտուալ իրականության Horizon Worlds խաղի ներսում, որը ղեկավարում է Meta-ն: Ըստ Պատելի՝ հարձակվողներն իր հասցեին անպարկեշտ խոսքեր են հնչեցրել եւ լուսանկարել ավատարը՝ նվաստացնելով իրեն: «Նրանց պահվածքը վիրավորական էր». Պատելն ասում է, որ անանունությունն ու պատասխանատվության բացակայությունը վիրտուալ իրականության ամենավատ կողմերից են:
«Որոշ մարդիկ կարող են այդպիսի վիրավորական վարքագիծ դրսեւորել վիրտուալ իրականության պայմաններում, քանի որ նրանք իրենց իրական կյանքից անջատված են զգում եւ հավատում են, որ կարող են գործել առանց որեւէ հետեւանքների»,-հավելում է նա:
«Մյուս պոտենցիալ խնդիրն այն է, որ վիրտուալ իրականության որոշ հարթակներում ագրեսիվ եւ բռնի պահվածքը խրախուսվում եւ պարգեւատրվում է»:
Թեեւ վիրտուալ իրականությունն արհեստական է, դրա իրական հետեւանքները՝ ոչ, պնդում է Պատելը, նշելով, որ դրանք կարող են «խորը հուզական եւ հոգեբանական հետեւանքներ» ունենալ։ «Մետատիեզերքում փորձառությունների ինտենսիվությունը կարող է արտացոլել էմոցիաներ, որոնք մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում»,-ասում է նա: «Սա կարող է հանգեցնել իրական տրավմայի եւ հոգեբանական անհանգստության, որը նման է ֆիզիկական հարձակման ժամանակ տեղի ունեցածին»:
Պատելի սարսափելի փորձառության նման մի դեպք տեղի է ունեցել նաեւ Բրիտանիայում մի դեռահաս աղջկա հետ, ով ոստիկանություն է դիմել օնլայն հարթակում հարձակման ենթարկվելուց հետո: Իրավապահները նրա հոգեբանական տրավման համեմատել են ֆիզիկական բռնության հետ, ինչը տեղի է ունեցել վիրտուալ իրականության կլանող բնույթի պատճառով:
Meta-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել «Անձնական սահման» ֆունկցիան միացնելու ձախողման պատճառով. երբ այն ակտիվացված է, թույլ չի տալիս, որ անծանոթները մոտենան ձեր կերպարին:
Պատելը, սակայն, չի կարողացել ժամանակին ակտիվացնել իր գործառույթը, քանի որ «ապշել է» տեղի ունեցածից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել