Դիետան եւ ֆիզիկական վարժությունները միշտ ընկած են հաջող նիհարելու ռազմավարության հիմքում, սակայն, ըստ մասնագետների, ավելորդ քաշի դեմ պայքարելու մեկ միջոց կա, որը ձեզնից ծանր աշխատանք չի պահանջում՝ հայերի կողմից այդքան սիրելի սուրճը:
Գաղտնիք չէ, որ կոֆեինը կարող է իդեալական ուղեկից լինել ձեր քաշի կորստի ճանապարհին, բայց քանի՞ բաժակ սուրճ պետք է խմեք՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:
Փորձագետներ Թամմի Լակատոս Շեյմսը եւ Լիսսի Լակատոսը, որոնք հայտնի են որպես The Nutrition Twins, խորհուրդ են տալիս օրական 200-ից 400 մգ սուրճ խմել, ինչը համարժեք է երկուսից հինգ բաժակի: Այս տեսությունը համաձայնեցված է Հարվարդի՝ Թ.Հ. Չանի համալսարանի ուսումնասիրության հետ, որը ցույց է տվել, որ օրական չորս բաժակը կարող է նվազեցնել մարմնի ճարպը մոտ 4%-ով, գրում է NYP-ը։
«Սուրճը պարունակում է կոֆեին, որը կարող է արագացնել նյութափոխանակությունը՝ օգնելով ավելի շատ կալորիաներ այրել»,-ասում են մասնագետները,-«Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն կարող է օգնել նվազեցնել մարմնի քաշը եւ ճարպը: Սուրճը կարող է նաեւ զսպել ձեր ախորժակը եւ նվազեցնել քաղցը»:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կերակուրից առաջ սուրճ խմելը կարող է նվազեցնել ձեր հաջորդ կերակուրի կալորիաների քանակը, նույնիսկ, եթե ուտելուց չորս ժամ առաջ եք սուրճ խմում: Սուրճը պարունակում է նաեւ քլորոգենաթթու, որը, ինչպես ապացուցվել է, արագացնում է ճարպի այրումը եւ կարող է օգնել դանդաղեցնել ածխաջրերի կլանումը»:
«Հիշեք, որ սուրճին ավելացնելով սերուցք, կաթ կամ շաքարավազ, դուք կարող եք հեշտությամբ փոխհատուցել սուրճից այրվող ցանկացած կալորիա»,-զգուշացրել են փորձագետները:
Կլինիկական սննդի ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը գտնում է, որ օրական մեկ բաժակ սուրճ խմելը կարող է օգնել քաշի կորստին, բայց մեկ թեյի գդալ շաքարավազ ավելացնելը կխոչընդոտի բոլոր օգտակար կողմերին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը