Այս տարի LVMH-ի Ժամացույցների շաբաթվա շրջանակում Hublot ընկերությունը ներկայացրել է ժամացույցների նորագույն մոդելներ։ Շարքը ներկայացնում է նոր, համարձակ գունային լուծումներ, որոնք արտացոլում են բրենդի խաղարկային եւ ապստամբ ոգին, ինչպես նաեւ նորարարական ժամացույցներ, որոնք ցուցադրում են դրա մեխանիկական վարպետությունն ու ավանգարդային տեսլականը, գրում է Hypebeast-ը։
MP-10 Tourbillon Weight Energy System Titanium

MP-10 Tourbillon Weight Energy System Titanium սահմանափակ շարքը՝ բաղկացած 50 նմուշից, ներկայացված է ավանգարդային դիզայնով եւ արժե 264 000 դոլար։ Շնորհիվ թվացույցի, խողովակի եւ ռոտորի բացակայության՝ իրականացվել են նորարարական գործառույթներ, որոնք ապահովում են ժամանակը նայելու ինքնատիպ եղանակ։

Իր էությամբ էտալոնային մոդելն ունի պտտվող դիսփլեյ՝ ժամերի եւ րոպեների ինդիկացիայի համար, իսկ ընթացքի պաշարը նշվում է կլոր կիսաթվացույցի օգնությամբ։ Էտալոնային մոդելն ունի HUB017 թեք տուրբո- եւ մանուֆակտուրային մեխանիզմ՝ բաղկացած 592 դետալներից։
Big Bang Unico Зеленый SAXEM

Big Bang Unico-ի վերջին նմուշը՝ երանգավորված վառ կանաչ գույնով, ներկայացված է Hublot-ի SAXEM հեղափոխական նյութով, որը սինթետիկ նյութ է, բրենդն այն համեմատում է շափյուղայի հետ` դրա երկարակեցության ու հուսալիության համար։ Տիտանե պտուտակները՝ սեւ ծածկով, ընդգծում են 44 միլիմետր տրամաչափով ժամացույցը՝ հստակ գունային կոնտրաստ ստեղծելով հրապուրիչ ժամացույցի համար։

Դրան նպաստում է MHUB1280 UNICO 2 տրամաչափի մանուֆակտուրային զարդանախշ թվացույցը՝ խրոնոգրաֆի գործառույթով, որը հակառակ ընթացքի ֆունկցիա ունի։ Big Bang Unico Green Saxem-ի սահմանափակ շարքը (100 նմուշ) կարժենա 116 հազար դոլար։
Classic Fusion Tourbillon Orlinski

Tourbillon Orlinksi մոդելների երկյակը ներկայացված է Hublot Classic Fusion-ի հավաքածուում։ Երկու մոդելները ներկայացված են Yellow Magic եւ Sky Blue գույներով, որոնք արտացոլում են բրենդի սերը փոփ-երաժշտության եւ սուր էսթետիկայի հանդեպ։

Թվացույցը, որը հղկված խեցուց է պատրաստված, ցուցադրում է նուրբ բաբախող սիրտ՝ մանուֆակտուրային HUB6021 մեխանիզմ, որը գործի է դրվում ձեռքով եւ տուրբոյով, ունի ընթացքի 105 ժամանոց պաշար։ Գինը 95 000 դոլար է, յուրաքանչյուր գունային գամման ուղեկցվում է համապատասխան կաուչուկային թեւնոցով։
Spirit of Big Bang Jewelry

Hublot-ը ներկայացրել է Spirit of Big Bang-ի հիասքանչ մոդելների շարք։ Ժամացույցները շքեղ տեսք ունեն եւ մատուցվում են սենդվիչ-կորպուսով՝ 32 միլիմետր լայնությամբ, պատրաստված պողպատից կամ 18 կարատանոց ոսկուց։

Կորպուսը, շրջանակը եւ թվացույցը զարդարված են 96 ադամանդներով կամ գունավոր թանկարժեք քարերով, որոնք ծիածանի գամմա են ստեղծում։ Գները տատանվում են 34 000-ից 80 000 դոլար սահմաններում, ծիածանի երանգավորումն ուղեկցվում է բազմագույն թեւնոցով, իսկ շրջանակի տարբերակներն առաջարկվում են սեւ կամ սպիտակ կաուչուկե թեւնոցներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով