Universal Orlando Resort-ը կառուցում է աշխարհի ամենահետաքրքիր եւ ամենասպասված թեմատիկ այգիներից մեկը՝ Universal Epic Universe-ը: Ծրագրերը տարիներ շարունակ փակ են պահվել, սակայն Universal Orlando-ն հրապարակել է ապագա թեմատիկ այգու մասին առաջին պաշտոնական մանրամասները:
«Universal Epic Universe-ը մեծ փոփոխությունների նշանակություն ունի Universal Orlando Resort-ի համար»,-ասվում է Universal Orlando-ի նախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն Կարեն Իրվինի հայտարարության մեջ, որը մեջբերում է USA TODAY-ը: «Սա կլինի մեր ապշեցուցիչ աճի հուզիչ գագաթնակետը վերջին 30 եւ ավելի տարիների ընթացքում, եւ Universal Orlando-ն կվերածի մեկշաբաթյա հանգստավայրի՝ լի ամենահետաքրքիր փորձառություններով, որոնք կարելի է պատկերացնել»:
Ահա, թե ինչ կարող են ակնկալել երկրպագուները Universal-ի չորրորդ այգուց, որը գտնվում է Ֆլորիդայում:

Epic Universe զբոսայգում կներկայացվեն հինգ նոր աշխարհներ՝ «ավելի քան 50 տպավորիչ տեսարժան վայրերով, զվարճանքներով, ճաշարաններով եւ խանութներով»:
«Երկնային զբոսայգին» կլինի առաջին կետը, որտեղ հյուրերը կժամանեն։ Կլինեն հանգստացնող այգիներ, «խոնավ խաղահրապարակ», մեծ կարուսել եւ Starfall Racers, 5000 ոտնաչափ երկարությամբ եւ 62 մղոն/ժ արագությամբ ամերիկյան «գորկի»։ «Երկնային զբոսայգին» նաեւ կծառայի որպես դարպաս դեպի «Էպիկական Տիեզերքի» չորս այլ աշխարհներ, որոնք հասանելի կլինեն թեմատիկ պորտալների միջոցով:

«Մութ Տիեզերքը» կուրախացնի Universal-ի հայտնի «Հելուինի սարսափելի գիշերների» երկրպագուներին: Universal-ն ասում է, որ հյուրերը կարող են ակնկալել ամեն ինչ՝ «դոկտոր Վիկտոր Ֆրանկենշտեյնի փորձերից մինչեւ մութ լանդշաֆտ, որտեղ հրեշները շրջում են առասպելների եւ առեղծվածների աշխարհում»: Այցելուները Epic Universe-ի «Մութ տիեզերք»-ում կհայտնվեն «Երկնային զբոսայգու» պորտալի միջոցով:

«Ինչպես ընտելացնել վիշապին» աշխարհը հնարավորություն կտա ֆրանշիզայի երկրպագուներին էկրանին սավառնել սիրելի վիշապների հետ:

Super Nintendo World-ը, որի դեբյուտը ԱՄՆ-ում կայացել է անցած տարի եւ անցկացվել Universal Studios Hollywood-ում, հյուրերին կգրավի երկրպագուների կողմից սիրված տեսախաղերով, որտեղ նրանք կարող են վայելել Մարիոյի, Արքայադուստր Փիչի եւ մյուսների արկածները:

Հարի Փոթերի կախարդական աշխարհը՝ «Կախարդության նախարարությունը», կլինի «միանգամայն նոր երկիր, որը հայտնի ֆիլմաշարը կմիավորի Warner Bros.-ի «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմերի՝ 1920-ականների կախարդական Փարիզի հետ»:

Universal Helios Grand Hotel-ը կտեղակայվի Epic Universe-ի ներսում՝ «Երկնային զբոսայգու» վերջում: Այն կունենա 500 սենյակ եւ սեփական մուտք դեպի այգի։
Universal-ը դեռ չի հայտարարել Epic Universe-ի բացման ամսաթիվը, սակայն հայտնում է, որ այն կբացվի 2025 թվականին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով