Բրիթնի Սփիրսի վառ արծաթավուն-կապույտ ստվերաներկերից մինչեւ Նաոմի Քեմփբելի ցնցող մուգ շրթներկ. այսպիսին էր 90-ականների դիմահարդարումը, որը վերադառնում է։ Միայն վերջին ամսվա ընթացքում տասնամյակի ամենաբնորոշ կերպարները ներկայացվել են այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Մեգան Թի Ստալիոնը, Քայլի Ջեները եւ Կեկե Փալմերը, եւ նրանք դեռ աստղերի ընդամենը մի մասն են։
Նշանավոր դիմահարդար Քոլբի Սմիթը Marie Claire-ին պատմել է, թե 90-ականների դիմահարդարման որ կերպարներն են, որ արդիական են նաեւ այսօր, ինչպես նաեւ նշել է այն տարբերակները, որոնք, գուցե, ավելի լավ է թողնել անցյալում։
Մուգ, փայլուն շուրթեր
Սա, գուցե, առաջին կերպարն է, որը վերհիշում ենք, երբ մտածում ենք 90-ականների դիմահարդարման մասին։ Այդ կերպարը, որոնք ունեին բոլորը՝ Ջեյ Լոից մինչեւ Ալիսիա Սիլվերսթոուն եւ Նաոմի Քեմփբել, միշտ վառ շտրիխ է ավելացնում։

«Շուրթերի դարչնագույն մատիտը եւ թափանցիկ փայլը վերադարձել են»,- նշել է Սմիթը։ Այս կերպարն ստանալու համար անհրաժեշտ է շուրթերի բնական գույնից երեք-չորս երանգով ավելի մուգ մատիտ օգտագործել։ Վրայից քսեք ձեր սիրելի թափանցիկ փայլը կամ շուրթերի համար յուղ»։
Աչքերի բաց հարդարում
Աչքերի բաց հարդարումը կարմիր գորգերին եւ պոդիումներին գերակշռում էր 90-ականներին։ Հաճախ ընտրված գույների մեջ մտնում էին արծաթավուն, սպիտակ, երկնագույն եւ լավանդայի երանգները, ընդ որում՝ հատուկ ուշադրություն էր դարձվում նաեւ փայլող կոպերի ներքին ծալքերին եւ ուրվագծերին։

Մասնավորապես, Սմիթը նշել է «90-ականների սուպերմոդելի կերպարի մասին, որը, ինչպես հայտնի է, ստեղծել է Քեւին Օքոյնը․ այն բնորոշ է եղել տասնամյակին եւ հասել 2000-ականների սկզբի հանրահայտ կոսմետիկ ռեժիմներին»։
Իսկապես նոստալգիական զգացողություն ստեղծելու համար ձեր կոպերին արծաթավուն, սպիտակ կամ երկնագույն ստվերաներկ քսեք։ Հետո վերին ծալքը ընդգծեք դարչնագույն երանգով եւ վրան ավելի մուգ չեզոք երանգ քսեք (այդ թվում շոկոլադի կամ մուգ գորշ երանգ)՝ ընդլայնելով այդ վերջին երանգը եւ հասցնելով մինչեւ աչքերի ծայրերը։ Ավարտեք ներքին անկյունները սպիտակով կամ արծաթավուն երանգով ընդգծելով։
Անփայլ վերջնագիծ
Չնայած 90-ականների դիմահարդարումը, անշուշտ, երկարատեւ ազդեցություն է ունեցել գեղեցկության ժամանակակից միտումների վրա, դա չի նշանակում, թե այդ դարաշրջանի ցանկացած կերպար պահպանվել է։ Կոնտուրինգն, օրինակ, հանրահայտ է դարձել 2010-ականների կեսին՝ շնորհիվ Huda Beauty-ի եւ Քիմ Քարդաշյանի։ Սակայն, Սմիթի խոսքով, «բրոնզերներն ու հայլայթերներն այնքան էլ հանրահայտ չէին 90-ականներին»։

Կոնտուրինգը նախկինի պես տարածված է այսօր, չնայած կոնտուրները դարձել են շատ ավելի անհստակ, քան 2016թ-ին։ 90-ականների ավելի մեղմ կերպարը աստիճանաբար վերադառնում է։ Բայց այդ շրջանի ողջ դիմահարդարումը չէ, որ հավանության է արժանանում։ «Մաշկի դիմափոշու չափից ընդգծված երանգը պետք է մնա 90-ականներում»,- ասել է Սմիթը։
Անփայլ արդյունք ստանալու եւ տորթի տպավորություն չթողնելու համար ընտրեք պրեմիում դասի խիտ ֆիքսող դիմափոշի։ Շատերը դրա համար սպունգ են օգտագործում, բայց խիտ եւ նկատելի դիմափոշուց խուսափելու համար ավելի լավ է մի քիչ դիմափոշի վերցնել ձեռքին կամ տուփի կափարիչին, իսկ հետո օգտագործել մեծ վրձիններից մեկը՝ այն դեմքին քսելու համար։ Սա կերաշխավորի, որ այն չափազանց խիտ չլինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»