«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

90-ականների դիմահարդարումը վերադառնում է

14:04, 3 փետրվարի

Բրիթնի Սփիրսի վառ արծաթավուն-կապույտ ստվերաներկերից մինչեւ Նաոմի Քեմփբելի ցնցող մուգ շրթներկ. այսպիսին էր 90-ականների դիմահարդարումը, որը վերադառնում է։ Միայն վերջին ամսվա ընթացքում տասնամյակի ամենաբնորոշ կերպարները ներկայացվել են  այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Մեգան Թի Ստալիոնը, Քայլի Ջեները եւ Կեկե Փալմերը, եւ նրանք դեռ աստղերի ընդամենը մի մասն են։

Նշանավոր դիմահարդար Քոլբի Սմիթը Marie Claire-ին պատմել է, թե  90-ականների դիմահարդարման որ կերպարներն են, որ արդիական են նաեւ այսօր, ինչպես նաեւ նշել է այն տարբերակները, որոնք, գուցե, ավելի լավ է թողնել անցյալում։

Մուգ, փայլուն շուրթեր

Սա, գուցե, առաջին կերպարն է, որը վերհիշում ենք, երբ մտածում ենք 90-ականների դիմահարդարման մասին։ Այդ կերպարը, որոնք ունեին բոլորը՝ Ջեյ Լոից մինչեւ Ալիսիա Սիլվերսթոուն եւ Նաոմի Քեմփբել, միշտ վառ շտրիխ է ավելացնում։

губы.jpg (38 KB)

«Շուրթերի դարչնագույն մատիտը եւ թափանցիկ փայլը վերադարձել են»,- նշել է Սմիթը։ Այս կերպարն ստանալու համար անհրաժեշտ է շուրթերի բնական գույնից երեք-չորս երանգով ավելի մուգ մատիտ օգտագործել։ Վրայից քսեք ձեր սիրելի թափանցիկ փայլը կամ շուրթերի համար յուղ»։

Աչքերի բաց հարդարում

Աչքերի բաց հարդարումը կարմիր գորգերին եւ պոդիումներին գերակշռում էր 90-ականներին։ Հաճախ ընտրված գույների մեջ մտնում էին արծաթավուն, սպիտակ, երկնագույն եւ լավանդայի երանգները, ընդ որում՝ հատուկ ուշադրություն էր դարձվում նաեւ փայլող կոպերի ներքին ծալքերին եւ ուրվագծերին։

глаза-1.jpg (65 KB)

Մասնավորապես, Սմիթը նշել է «90-ականների սուպերմոդելի կերպարի մասին, որը, ինչպես հայտնի է, ստեղծել է Քեւին Օքոյնը․ այն բնորոշ է եղել տասնամյակին եւ հասել 2000-ականների սկզբի հանրահայտ կոսմետիկ ռեժիմներին»։

Իսկապես նոստալգիական զգացողություն ստեղծելու համար ձեր կոպերին արծաթավուն, սպիտակ կամ երկնագույն ստվերաներկ քսեք։ Հետո վերին ծալքը ընդգծեք դարչնագույն երանգով եւ վրան ավելի մուգ չեզոք երանգ քսեք (այդ թվում շոկոլադի կամ մուգ գորշ երանգ)՝ ընդլայնելով այդ վերջին երանգը եւ հասցնելով մինչեւ աչքերի ծայրերը։ Ավարտեք ներքին անկյունները սպիտակով կամ արծաթավուն երանգով ընդգծելով։

Անփայլ վերջնագիծ

Չնայած 90-ականների դիմահարդարումը, անշուշտ, երկարատեւ ազդեցություն է ունեցել գեղեցկության ժամանակակից միտումների վրա, դա չի նշանակում, թե այդ դարաշրջանի ցանկացած կերպար պահպանվել է։ Կոնտուրինգն, օրինակ, հանրահայտ է դարձել 2010-ականների կեսին՝ շնորհիվ Huda Beauty-ի եւ Քիմ Քարդաշյանի։ Սակայն, Սմիթի խոսքով, «բրոնզերներն ու հայլայթերներն այնքան էլ հանրահայտ չէին 90-ականներին»։

финищ.jpg (57 KB)

Կոնտուրինգը նախկինի պես տարածված է այսօր, չնայած կոնտուրները դարձել են շատ ավելի անհստակ, քան 2016թ-ին։ 90-ականների ավելի մեղմ կերպարը աստիճանաբար վերադառնում է։ Բայց այդ շրջանի ողջ դիմահարդարումը չէ, որ հավանության է արժանանում։ «Մաշկի դիմափոշու չափից ընդգծված երանգը պետք է մնա 90-ականներում»,- ասել է Սմիթը։

Անփայլ արդյունք ստանալու եւ տորթի տպավորություն չթողնելու համար ընտրեք պրեմիում դասի խիտ ֆիքսող դիմափոշի։ Շատերը դրա համար սպունգ են օգտագործում, բայց խիտ եւ նկատելի դիմափոշուց խուսափելու համար ավելի լավ է մի քիչ դիմափոշի վերցնել ձեռքին կամ տուփի կափարիչին, իսկ հետո օգտագործել մեծ վրձիններից մեկը՝ այն դեմքին քսելու համար։ Սա կերաշխավորի, որ այն չափազանց խիտ չլինի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել