Ճապոնացի ճարտարապետ Ջունյա Իշիգամին ներկայացրել է իր վերջին նախագիծը՝ Ջայշու արվեստի թանգարանը, որի երկարությունը մեկ կիլոմետր է, իսկ տարածքը՝ 20000 քառակուսի մետր։ Այն ձգվում է Չինաստանի Ռիժաո քաղաքի արհեստական լճի վրայով։
Տպավորիչ պատկերասրահը, կարծես, դուրս է գալիս ջրից եւ «լողում» լճի վրայով՝ շնորհիվ կրկնվող սյունակային կառուցվածքի, որը պահում է դրա թեթեւ բետոնե տանիքը:
Ապակե վահանակները լրացնում են յուրաքանչյուր սյունակի միջեւ ընկած տարածությունը՝ թույլ տալով այցելուներին հիանալ ջրի տեսարանով՝ վայելելով նաեւ թանգարանային ցուցահանդեսները:
«Չինաստանի ճարտարապետությունը դիտարկելիս երկրի հսկայական, անսահման լանդշաֆտները կարող են բարդ ընկալվել»,-ասել է Իշիգամին: «Հարցն այն է, թե ինչպես կարելի է չինական համատեքստում շրջակա միջավայրին եւ ճարտարապետությանը հավասար վերաբերվել: Ինչպե՞ս հնարավորինս մոտեցնել միջավայրն ու ճարտարապետությունը միմյանց, ինչպե՞ս անել, որ դրանց միջեւ եղած սահմանը հնարավորինս երկիմաստ լինի։ Սրանք են այս նախագծի թեմաները»:
Իշիգամին համատեղում է բնությունը ճարտարապետության հետ՝ թողնելով փոքր տարածություն թանգարանի հատակի եւ լճի մակերեսի միջեւ, ինչը թույլ է տալիս ջրին հոսել ներս՝ ծածկելով հատակի մի մասը։
Արհեստական լճի ափին Իշիգամին այցելուների համար խոտածածկ կենտրոն է կառուցել։
Շենքն ունի սյուների վրա հիմնված նմանատիպ կառուցվածք եւ թանգարանին միացված է երկու հետիոտնային անցուղիներով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում