Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Որքանո՞վ է Մարկ Ցուկերբերգը նման Օգոստոս կայսրին, որով նա այդքան տարված է

22:21, 8 փետրվարի

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը տարված է Հռոմի կայսր Օգոստոսով։ Դա արտահայտվում է նույնիսկ նրա սանրվածքում։ Մարկ Ցուկերբերգը ցանկանում է նմանվել հռոմեացի կայսրին։

Դեռեւս 2018 թվականին Ցուկերբերգը The New Yorker-ին ասել էր, որ սկսել է լատիներեն սովորել ավագ դպրոցում՝ Նյու Հեմփշիրի Ֆիլիպս Էքսեթերի ակադեմիայում։ Հենց այդ ժամանակ նրան սկսեց հեռտաքրքրել Հին Հռոմը:

«Կարծում եմ՝ Օգոստոսը պատմության ամենահետաքրքիր դեմքերից մեկն է»,-The New Yorker-ին ասել է Ցուկերբերգը,-«Ըստ էության, շատ կոշտ մոտեցման միջոցով նա երկու հարյուր տարվա խաղաղություն հաստատեց ամբողջ աշխարհում»:

Օգոստոսը բազմաթիվ նվաճումներ է կատարել․ Եգիպտոս, Հյուսիսային Իսպանիա եւ Կենտրոնական Եվրոպայի մեծ մասը: Նա սպանել է մարդկանց։ Նա վտարել է իր՝ իբր ամբարոյական դստերը։ Նրա ժառանգները խորհրդավոր կերպով մահացել են։

«Մի կողմից, համաշխարհային խաղաղությունը երկարաժամկետ նպատակ է, որի մասին այսօր մարդիկ խոսում են: Երկու հարյուր տարին անհասանելի է թվում: Մյուս կողմից՝ ամեն ինչ իր գինն ունի, եւ նա ստիպված էր որոշակի բաներ անել»,-նշել է Ցուկերբերգը, ով իր երկրորդ դստերն անվանել է Ավգուստա:

Նա իր մեղրամիսն անցկացրել է Հռոմում, իսկ կինը՝ Պրիսցիլա Չանը, ասել է, որ ներկա են եղել երեք մարդ՝ իրենք եւ Օգոստոսը: «Բոլոր լուսանկարներում կային Օգոստոսի տարբեր քանդակներ»,-ասել է Facebook-ի հիմնադիրը։

Ակնհայտ է, որ Ցուկերբերգը ընդօրինակում է հռոմեական տիրակալին։ Բայց որքանո՞վ են նրանք նման: Mashsable պորտալը գնահատել է նրանց նմանությունը հինգ կատեգորիաներում՝ կենդանակերպի նշան, երիտասարդության շրջան, իշխանության վերելք, ընդհանուր մթնոլորտ եւ ժողովրդականություն, ինչպես նաեւ՝ նրանց տեւական ազդեցությունն աշխարհի վրա: Յուրաքանչյուր կատեգորիան գնահատվում է մեկ միավոր:

Կենդանակերպի նշանը

Օգոստոսը ծնվել է մ.թ.ա. 63 թ-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ համաստեղությամբ Կշեռք է: Մարկը Ցուլ է, ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին։ Նրանց նշաններն առանձնապես համատեղելի չեն: Նրանց միակ ընդհանրությունը ընդհանուր տիրակալ Վեներան է, որը նրանց դարձնում է արվեստի, շքեղության ու ռոմանտիկայի սիրահար։ Օգոստոսը ծնվել է Հռոմում, մինչդեռ Ցուկերբերգը՝ Նյու Յորքի Ուայթ Փլեյնսում՝ շատ ավելի քիչ դյութիչ վայրում, ինչը նրանց դարձնում է տարբեր աշխարհներ՝ թե աստղագուշակով, թե աշխարհագրական առումով:

Գնահատականը՝ 0

Ընդհանուր՝ 0/5

Երիտասարդություն

Ե՛վ Օգոստոսը, եւ՛ Ցուկերբերգը սովորել են իրենց արհեստը վաղ տարիքից: Ցուկերբերգի հայրը մասնավոր դաստիարակ է վարձել, որպեսզի նա նրան սովորեցնի ծրագրավորում, իսկ ավագ դպրոցում նա ստեղծել է «ZuckNet» ծրագիրը, որը միացնում էր բոլոր իրենց տան եւ հոր ատամնաբուժարանի համակարգիչները: Նա նաեւ ստեղծել է Synapse Media Player անունով երաժշտական ​​նվագարկիչը, որը նման է Spotify-ի ավելի վաղ տարբերակին:

15 տարեկանում Օգոստոսը կատարել է մի արարողություն, որը նրան տղամարդ է դարձրել օրենքի աչքում, եւ նա ընտրվել է Պոնտիֆիկոսների գործընկերության անդամ՝ պետական ​​մարմին, որն, ի թիվս այլ պարտականությունների, պատասխանատու է հանրային եւ մասնավոր զոհաբերությունների համար: Հաջորդ տարի նա ստանձնել է հռոմեական խաղերի ղեկավարությունը։

Գնահատականը՝ 1

Ընդհանուր՝ 1/5

Իշխանության վերելք

Ե՛վ Ցուկերբերգը, եւ՛ Օգոստոսն իրենց իշխանությունը ձեռք են բերել սովորելու ընթացքում. առաջինը գործարկել է Facebook-ը Հարվարդում սովորելիս, իսկ երկրորդն իր տեղն է հաստատել որպես գահաժառանգ Իլիրիայում սովորելու եւ ռազմական պատրաստություն անցնելու ժամանակ։ Նրանք երկուսն էլ վաղ շրջանում բախվել են որոշակի դիմադրության՝ Ցուկերբերգը՝ համահիմնադիրների կողմից, իսկ Օգոստոսը՝ Մարկոս Անտոնիոսի: Այստեղ տարբերությունն այն է, որ բոլորը գիտեին, որ Օգոստոսը, ի վերջո, դառնալու էր «մեծ շեֆը», մինչդեռ Ցուկերբերգը դիտվում էր որպես խելագար, ով ցանկանում էր վերամշակել MySpace-ը:

Գնահատականը՝ 1

Ընդհանուր՝ 2/5

Ընդհանուր մթնոլորտ եւ ժողովրդականություն

Մարդիկ հարգում էին Օգոստոսին։ Երբ նա մահացավ, նա հռչակվեց աստված: Նա չուներ իր ազգականի՝ Հուլիոս Կեսարի հմայքն ու խարիզման, բայց նրա բարեփոխումները նրան հռոմեացիների կողմից շատ սիրված էին դարձրել: Նա Հռոմը հանրապետությունից վերածեց կայսրության, խաղաղություն բերեց Հռոմին, եւ սահմանադրական, եւ ֆինանսական բարեփոխումներ կատարեց, որոնք նրան մեծ ժողովրդականություն բերեցին։

Մարդիկ չեն սիրում Մարկ Ցուկերբերգին. Z սերնդի շրջանում հարցվածների միայն 23 տոկոսն է Ցուկերբերգին վստահելի համարել, իսկ Pew Research Center-ի ուսումնասիրության համաձայն՝ բոլոր ամերիկացիների 77 տոկոսը «քիչ կամ բացարձակապես չի վստահում սոցիալական ցանցերի առաջնորդներին»: Մարդիկ չեն վստահում նրան, չեն կարծում, որ նա խարիզմատիկ է, նրա հոբբիները նյարդայնացնում են, իսկ նրա գործունեությունը ստիպում է մտածել՝ արդյոք այն չի՞ փչացնում այն բոլոր լավ բաները, որոնք մենք սիրել ենք:

Գնահատականը՝ 0

Ընդհանուր՝ 2/5

Ազդեցությունը՝ աշխարհի վրա

Ե՛վ Օգոստոսը, եւ՛ Ցուկերբերգը երկարատեւ ազդեցություն են ունեցել մեզ ծանոթ աշխարհի վրա: Իհարկե, սա ավելի հեշտ է ասել Օգոստոսի, քան Ցուկերբերգի դեպքում։ Նա կառավարել է ավելի քան կես դար, ստեղծել ինստիտուտներ եւ մոդել, որը գոյատեւել է դրանից 200 տարի հետո, Հռոմը հանրապետությունից վերածել է կայսրության՝ վերականգնելով խաղաղությունն ու բարգավաճումը եւ փոխելով հռոմեական կյանքի գրեթե բոլոր ոլորտները:

Ցուկերբերգը փոխել է ժամանակակից կյանքի գրեթե բոլոր ասպեկտները: Թեեւ վիճելի է՝ արդյոք սա փոփոխություն է դեպի լավը․ մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ մենք շփվում ենք, աշխատում, քվեարկում, մասնակցում հասարակության քննարկումներին, սիրում եւ ապրում ենք այլ աշխարհում՝ շնորհիվ Ցուկերբերգի ստեղծած սոցիալական մեդիայի էկոհամակարգի:

Գնահատականը՝ 1

Ընդհանուր՝ 3/5

Ի վերջո, նրանք ինչ-որ չափով նման են: Նրանք երկուսն էլ առաջնորդներ են, ովքեր վաղ են սկսել իրենց ուղին եւ սարսափելի ուժ ունեն: Պորտալի հաշվարկներով Մարկ Ցուկերբերգը 60 տոկոսով է համապատասխանում Օգոստոսին, բայց դեռ բարելավման տեղ ունի։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել