Աֆրոդոզիակները նպաստում են արյան առողջ շրջանառությանը, օգնում հավասարակշռել հորմոններն ու բարձրացնել կենսական տոնուսը, եւ այս ամենը վճռական նշանակություն ունի անկողնում դիմացկունությանն աջակցելու համար։ «Այդ մթերքները, որպես կանոն, պարունակում են սննդարար նյութեր, որոնք եւս բարելավում են սեռական օրգանների առողջությունը»,- HuffPost-ին պատմել է սեքսոպաթոլոգ Քետ Վան Քիրկը։
«Ասում են՝ այս մթերքներն ուժեղացնում են գրգռման զգացողությունը, այդ թվում մարմնի ջերմաստիճանը, սրտի զարկերի հաճախակիությունը կամ ֆիզիկական էներգիան՝ մեծացնելով սեքսով զբաղվելու ցանկությունը»։
Ելակ

«Ելակը, իսկապես, սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են խթանել առողջ սեռական կյանքը»,-ասել է սննդաբան, հանրահայտ շեֆ-խոհարար Սերեն Պունը։ «Մեկ բաժակ ելակը պարունակում է օրվա համար խորհուրդ տրվող վիտամին С-ի մոտ 149 տոկոս, սննդարար նյութ, որը, ինչպես կարծում են, բարձրացնում է լիբիդոն»։
Այն բջջանյութի հիանալի աղբյուր է, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ելակը կարող է օգնել նվազեցնել աղիների բորբոքումը։
Եթե դուք ցանկանում եք օգուտ քաղել ելակից սեռական կյանքի եւ առողջության համար, այն թաթախեք շոկոլադի մեջ։ Մուգ շոկոլադով պատված ելակը կարող է օգտակար լինել աղիների համար, քանի որ քաղցր ուտելիքը պարունակում է ինչպես մեծ քանակությամբ բջջանյութ, այնպես էլ մի շարք հակաօքսիդանտներ, որոնք օգնում են աղիների լորձաթաղանթին։
Շոկոլադ

Շոկոլադի սրտիկաձեւ կոնֆետների մեկ տուփը պարզապես ռոմանտիկ նվեր չէ, դա նաեւ ստուգված աֆրոդիզիակ է, որն օգտակար է աղիների համար։
Հանրահայտ քաղցրեղենը պարունակում է տրիպտոֆան՝ սերոտոնինի շինանյութը, որը, ինչպես հայտնի է, ուժեղացնում է հաճույքը, եւ ֆենիլէթիլամին՝ խթանիչ, որը մոտ է ամֆետամինին, եւ որն արտադրվում է ուղեղի կողմից, երբ մարդիկ սիրահարվում են։
Հետազոտությունը, որը հրապարակվել է «Սեռական բժշկության ամսագրում», ցույց է տվել, որ շոկոլադի ամենօրյա օգտագործումն ավելացնում է կանանց սեռական ցանկությունը։
Թուզ

Թզի արտաքին տեսքը եւ բաղադրությունը արդեն նման են սեքսուալ նախուտեստի, բայց պարզվում է, որ սննդարար նյութը, որը պարունակվում է այս հյութեղ մրգում, նույնպես խթանում է գրգռմանը։
Թզի ամինաթթուները (բուսական միացություններ) գործում են որպես աֆրոդիզիակներ։ Ամինաթթուներն աջակցում են սեռական հորմոնների արտադրմանը, որոնք անհրաժեշտ են վերարտադրման համար, ինչպես նաեւ բարձրացնում են դիմացկունությունը։
Օգնելով ձեզ սեռական հաճույք ստանալու հարցում՝ թուզը նաեւ բավարարություն է պարգեւում ձեր աղիներին։ Թզի մեջ շատ է բջջանյութը, որը աղիների մանրէներին պրեբիոտիկներ է մատակարարում՝ բարելավելով մարսողական համակարգի առողջությունը։ Հարկ է նկատի ունենալ, որ այդ միրգն ունի բնական թուլացնող հատկություն, եթե չարաշահվի դրա օգտագործումը։
Ծնեբեկ

Ծնեբեկը պարունակում է ասպարագինաթթու, որն օգնում է չեզոքացնել օրգանիզմում կուտակված ամիակի (ինչը կարող է հանգեցնել հոգնածության եւ սեռական հետաքրքրվածության բացակայության) ավելցուկը։ Բանջարեղենը հարուստ է կալցիումով, Е վիտամինով եւ կալիումով, որոնք ապահովում են էներգիայի հոսքը։
Չիլի պղպեղ

Հայտնաբերվել է, որ չիլի պղպեղը առույգացնում է ձեր սեռական կյանքը եւ չեզոքացնում աղիների բիոմը։ Այն ծակոցի զգացողություն է առաջացնում եւ մեծացնում ադրենալինի եւ էնդորֆինների (բնական ափիոնազգի) հոսքը օրգանիզմ։
Չիլին հարուստ է կապսաիցինով եւ հակաօքսիդանտներով, որոնք կարող են բարելավել մարմնական զգացողությունները եւ արյան հոսքը՝ օգնելով մեծացնել սեռական ցանկությունը եւ հաճույքը։ Հայտնի է, որ կապսաիցինը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը եւ լիբիդոն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը