Beatles-ի հոյակապ քառյակի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի, որտեղ հատուկ ուշադրություն կդարձվի խմբի յուրաքանչյուր անդամին: Ընդհանուր առմամբ, կլինի 4 կենսագրական ֆիլմ՝ Փոլ Մաքքարթնիի, Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի եւ Ռինգո Սթարի մասին, հայտնում է AP-ն։
Խումբն առաջին անգամ է իր գործունեության, անդամների կյանքի ու երաժշտության լիարժեք իրավունքները տրամադրում կինոնախագծի համար։ Sony Pictures-ը հայտարարել է գործարքի մասին, որը կարող է գերազանցել բոլոր նախորդ երաժշտական կենսագրականները:
Ակնկալվում է, որ Սեմ Մենդեսի մտահղացած ֆիլմերը կինոթատրոններում կցուցադրվեն նորարարական ձեւով: Թողարկման ճշգրիտ ծրագրերը կհայտարարվեն ավելի ուշ: Sony-ն նախատեսում է դրանք թողարկել 2027 թվականին։
«Ինձ համար մեծ պատիվ է պատմել բոլոր ժամանակների մեծագույն ռոք խմբի պատմությունը, եւ ես ոգեւորված եմ, քանի որ մարտահրավեր եմ նետելու հենց այն գաղափարին, թե ինչ է կինո գնալը»,-ասվում է Մենդեսի հայտարարության մեջ:
«Մենք ցանկանում ենք, որ սա լինի եզակի ընկղմող եւ էպիկական կինոյի փորձ. չորս ֆիլմ՝ չորս տարբեր տեսանկյուններ եւ մի պատմություն՝ բոլոր ժամանակների ամենահայտնի խմբի մասին»,-ասել է պրոդյուսեր Պիպա Հարիսը,-«The Beatles-ի եւ Apple Corps-ի օրհնությունը դրա համար ստանալը հսկայական արտոնություն է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում