«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում

23:13, 22 փետրվարի

Տղամարդկանց եւ կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում: Սթենֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել տղամարդկան ու կանանց ուղեղների աշխատանքի տարբերությունները՝ արհեստական բանականության օգնությամբ, որը ավելի քան 90%-ով ճշգրիտ է տարբերակել սեռերը՝ ուղեղի սկանավորման «թեժ կետերի» հիման վրա:

«Սա շատ համոզիչ ապացույց է, որ սեռը մարդու ուղեղի կազմակերպման ուժեղ որոշիչն է», -ասում է հետազոտության հեղինակ, հոգեբուժության եւ վարքագծային գիտությունների պրոֆեսոր Վինոդ Մենոնը՝ հավելելով, որ «ուղեղի կազմակերպման մեջ սեռային տարբերությունների անտեսումը» կարող է խանգարել նյարդահոգեբուժական հիվանդությունների բուժմանն ու ախտորոշմանը, նշված է Գիտությունների ազգային ակադեմիայի նյութերում։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ «սեռը վճռորոշ դեր է խաղում» կոգնիտիվ զարգացման, ծերացման եւ նյարդաբանական խանգարումների մեջ։ Թիմն օգտագործել է արհեստական ​​ինտելեկտը՝ ուղեղի սկանավորումները տարբերելու համար՝ սովորեցնելով AI-ին նշել սեռերի միջեւ եզակի յուրահատկություններ:

Արհեստական ​​ինտելեկտի մոդելը փորձարկվել է մոտավորապես 1500 սկանավորման միջոցով եւ 90% ճշգրտությամբ պարզվել է՝ ուղեղը պատկանում է տղամարդո՞ւն, թե՞ կնոջը, ինչն էլ պատճառ է դարձել ենթադրելու, որ ուղեղում կան սեռային տարբերություններ:

Նրանք, նույնիսկ, ավելի հեռուն են գնացել եւ մշակել են մեկ այլ մոդել, որը կարող է կանխատեսել մարդկանց կատարողականությունը՝ հիմնվելով արդեն իսկ բացահայտված սեռային տարբերությունների վրա: Մոդելը փորձարկելիս նրանք պարզել են, որ ուղեղի նման ֆունկցիոնալ տարբերությունները կարող են զգալիորեն ազդել վարքի վրա:

Գիտնականները երկար ժամանակ փորձում էին պարզել՝ արդյոք տղամարդկանց եւ կանանց ուղեղները համեմատելի՞ են:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց ուսումնասիրությունները կօգնեն բացատրել եւ ավելի լավ մոտենալ սեռերի միջեւ հոգեբանական եւ նյարդաբանական տարբերություններին: Կանայք, օրինակ, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, իսկ տղամարդիկ՝ կախվածությունից:

Հետազոտության արդյունքները հակասում են նրանց, ովքեր կարծում են, որ գենդերային անհավասարությունները կարելի է վերագրել հասարակությանը:

Ջինա Ռիփոնը՝ «Սեռային ուղեղը» գրքի հեղինակ-պրեֆեսորը, Telegraph-ին ասել է, որ Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրության մեջ հայտնաբերված թեժ կետերը «սոցիալական ուղեղի հիմնական մասերն են»:

«Հիմնական հարցն այն է, թե արդյոք այս տարբերությունները սեռի, կենսաբանական ազդեցության կամ ուղեղը փոխող սեռային փորձառությունների արդյունք են: Թե՞ բոլորը միասին: Արդյոք մենք իսկապե՞ս փնտրում ենք սեռային կամ գենդերային տարբերություններ»,-ասում է Ռիփոնը,-«Կամ, գիտակցելով, որ ուղեղի ձեւավորման գրեթե բոլոր գործոնները թե՛ սեռի, թե՛ գենդերային ազդեցության դինամիկորեն խճճված արտադրանք են, արդյոք մենք փնտրո՞ւմ ենք այն, ինչը պետք է անվանել սեռային/գենդերային տարբերություններ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search