Համեմատաբար նոր գեղեցկության թրենդը՝ «lip flip»-ը, թափ է հավաքում: «Lip flip»-ը ոչ պաշտոնական տերմին է, որն օգտագործվում է բոտուլինումի տոքսինի (բոտոքս) օգտագործման համար՝ շուրթերին բնական տեսք հաղորդելու նպատակով: Էֆեկտը ձեռք է բերվում շուրթերի մկանների թուլացման միջոցով՝ վերին շուրթի հատվածում։
Ինչպես գրում է Forbes-ը, անհապաղ պետք է նշել, որ «lip flip»-ը եւ շուրթերի ֆիլերը նույն բանը չեն։ Դրանք տարբեր նշանակություն ունեն, նույն արդյունքները չեն տալիս եւ նույնքան ժամանակ չեն տեւում։ Մասնագետներն ասում են, որ «lip flip»-ի ազդեցությունը, սովորաբար, տեւում է միջինը 2-ից 4 ամիս, մինչդեռ ֆիլերը, սովորաբար, տեւում է 6-ից 12 ամիս (հնարավոր է ավելի երկար՝ կախված պացիենտի նյութափոխանակությունից):
«Ես գտնում եմ, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր ցանկանում են շուրթերի flip անել, կարծում են, որ դա ավելի բնական միջոց է ֆիլերներից խուսափելու համար»,-բացատրել է Օրլա Ստյուարտ-Բեքերը՝ RoxSpa Beverly Hills-ի բժշկի օգնականը,-«Եթե ցանկանում եք ձեր շուրթերը մեծացնել եւ դրանց մի փոքր ավելի հագեցած տեսք տալ, ես անձամբ խորհուրդ կտայի ֆիլերները, քանի որ դրանք հենց դրա համար են նախատեսված»:
Դոկտոր Մարիանա Վերգարան՝ Beauty Villa Vergara-ի հիմնադիրը Բեւերլի Հիլզում, ավելացրել է. «Շատերը կարծում են, որ այս պրոցեդուրան նման է ֆիլերների ներարկումներին: Շուրթերի ֆիլերները հիալուրոնաթթվով կատարվող պրոցեդուրա են՝ շուրթերին ծավալ հաղորդելու եւ դրանց տեսքը բարելավելու համար: Եթե հիվանդը ցանկանում է հասնել ավելի հագեցած շուրթերի եւ ավելի մեծ ծավալի, ապա շուրթերի ֆիլերները լավագույն ընտրությունն են: Եթե նրանք ցանկանում են նախնական ծավալ, բայց նաեւ որոշակի պրոյեկցիա եւ ավելի բնական տեսք, ապա լավագույնը շուրթերի flip-ն է»:
Քանի որ բոտոքսը նախատեսված չէ շուրթերի համար, յուրաքանչյուր ոք, ով ընտրում է «lip flip»-ը, ենթարկվում է մի շարք ընդհանուր կողմնակի ազդեցությունների վտանգի: Դրանք ներառում են «շրթունքները սեղմելու, համբուրվելու եւ ջուր խմելու կամ ատամները մաքրելու ժամանակ անսպասելի ջրարտադրության հետ կապված խնդիրները»,-բացատրել է Ստյուարտ-Բեքերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո