Իհարկե, մեզանից շատերը ծանոթ են ճաքճքված շուրթերի խնդրին։ Այս տհաճ երեւույթի պատճառները բազմաթիվ են՝ սկսած եղանակից մինչեւ օրգանիզմում որոշակի վիտամինների պակաս: Հայկական շուկայում շուրթերի խնամքի միջոցների բազմաթիվ առաջարկներ կան՝ բալզամներ, դիմակներ, պատչեր։ NEWS.am STYLE-ը փորձել է մի շարք ապրանքներ եւ բացահայտել լավագույններն ու ամենաարդյունավետները։
Bepanthen Derma վերականգնող շուրթերի կրեմ

Bepanthen Derma վերականգնող կրեմը պարունակում է դեքսպանտենոլ (պրովիտամին B5), որն ապահովում է վնասված մաշկի արագ վերականգնումը եւ բարձրացնում դրա բնական պաշտպանությունը: Քսուքն առանց բուրմունքի է, ինչը այն դարձնում է իդեալական՝ զգայուն շուրթերի համար: Այն կարող է եւ պետք է օգտագործվի նաեւ որպես պաշտպանիչ հիմք՝ շրթներկ քսելուց առաջ։ Հատկապես հարմար է չոր, ճաքճքված, կոպիտ շուրթերի խնամքի համար։
Պրովիտամին B5-ը նպաստում է վերականգնման բնական գործընթացին եւ շուրթերի խոնավացմանը:
Արժեքը՝ սկսած 3000 դրամից։
Erborian Camellia Mask For Lips

Սա մեր ցուցակի ամենաթանկ ապրանքն է, սակայն պետք է խոստովանենք, որ այն լիովին արդարացնում է իր գինը (12000 դրամ)։ Այն պարունակում է 22 բաղադրիչ, այդ թվում՝ պեպտիդներ եւ վիտամին E, ինչպես նաեւ՝ շի յուղ եւ ճապոնական կամելիայի սերմի յուղ։ Դիմակը չի պարունակում ագրեսիվ սպիրտներ, սովորական ալերգեններ, բուրավետիչներ, պարաբեններ եւ սուլֆատներ։ Այն հիանալի կերպով պայքարում է չոր մաշկի դեմ, բուժում եւ խոնավեցնում է: Հիանալի սնուցվում է ցանկացած շրթներկի ներքո:
Tocobo շուրթերի բալզամ

Սա ներկայումս իմ սիրելի խնամքի միջոցներից մեկն է: Այս բալզամը լինում է ինչպես անգույն, այնպես էլ տարբեր բնական երանգներով, եւ ձեր շուրթերը ոչ միայն խնամված են դառնում, այլեւ ստանում են հաճելի բնական եւ հարուստ գույն։
Բալզամը մաշկի վրա ստեղծում է հարուստ երանգով փայլուն ծածկույթ, որը պաշտպանում է շուրթերը չորությունից եւ ճաքճքումից: Հալվող հյուսվածքն ամուր կպչում է մաշկին՝ առանց տարածվելու: Բուսական բաղադրությունը ներառում է սնուցող յուղեր, որոնք կանխում են ջրազրկումը, մաշկը խոնավ են պահում եւ փափկեցնում կոպիտ հատվածները:
Բալզամը պարունակում է.
Արեւածաղկի ձեթ, որը հարուստ է ճարպաթթուներով եւ A, D, E վիտամիններով: Այն հանգստացնում է, կանխում ջրազրկումը եւ ունի հակաօքսիդանտ ազդեցություն:
Ձիթապտղի յուղ, որը պարունակում է կարոտինոիդներ եւ ճարպաթթուներ, պայքարում է շերտավորման եւ չորության դեմ, սնուցում եւ խոնավեցնում է:
Ադամանդի եւ ռուբինի փոշիները արտացոլում են լույսը՝ շուրթերին տալով շլացնող փայլ:
Ժոժոբայի յուղը արագացնում է բուժումը, կանխում է ջրազրկումը եւ մաշկի վնասումը:
Տոկոֆերոլը (վիտամին E) պայքարում է ազատ ռադիկալների կողմից բջիջների ոչնչացման դեմ, կանխում է կնճիռների առաջացումը, պահպանում է առաձգականությունն ու հարթությունը:
Արժեքը՝ սկսած 4900 դրամից։
Հնարքներ՝ NEWS.am STYLE-ից

«Տատական» շուրթերի արտադրանք՝ վազելինի տեսքով։ Խորհուրդ ենք տալիս վազելինը գնել հենց Vaseline ապրանքանիշից (արժեքը՝ սկսած 600 դրամից)։ Քնելուց առաջ հաստ շերտ քսեք շուրթերին։ Վազելինը իդեալական է մաշկի խոնավությունը պահպանելու համար։ Առավոտյան շուրթերը փափուկ, խոնավացած եւ խնամված կլինեն։ Կարող եք վազելին քսել շուրթերի խնամքի միջոցի վրա:

Մեղր. եթե ալերգիա չունեք մեղրի նկատմամբ, ապա քնելուց առաջ դրա բարակ շերտը շուրթերին քսեք։ Հիմնական պայմանն այն է, որ մեղրը պետք է լինի 100% բնական։ Այն հիանալի փափկեցնում եւ խոնավեցնում է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո