102 տարեկանում մահացել է ինտերիերի դիզայներ, թրենդային Այրիս Ափֆելը, որը հայտնիություն էր ձեռք բերել ութսուն տարեկանում։
Լինելով հնաոճ տեքստիլների ականավոր մասնագետ՝ Ափֆելը մասնակցել է մի շարք ռեստավրացիոն նախագծերի, այդ թվում՝ Սպիտակ տանը:
Վերջերս նա նկարահանվել էր H&M-ի, eBay-ի, Citroën-ի գովազդային արշավներում եւ, նույնիսկ, պատվիրել Barbie տիկնիկ՝ իր նմանությամբ, գրում է Guardian-ը։
Ինստագրամում, որտեղ ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, նա իրեն անվանել էր «աշխարհի ամենատարեց դեռահասը»:
2005 թվականին «Rara Avis» (Հազվագյուտ թռչուն) վերնագրով նրա վինտաժային դիզայներական աքսեսուարների եւ հագուստի անձնական հավաքածուն ցուցադրվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում՝: Ինչպես միշտ, Ափֆելն ինքն էր հագցրել մանեկեններին՝ նրանց հաղորդելով յուրահատուկ ու ցայտուն ոճ։
Այրիս Բարելը ծնվել է 1921 թվականին՝ Նյու Յորք նահանգի Քուինս քաղաքում։ Նա արվեստի պատմություն է սովորել Նյու Յորքի համալսարանում, այնուհետեւ՝ Վիսկոնսինի համալսարանի արվեստի դպրոցում:
1948 թվականին նա ամուսնացել է Կարլ Ափֆելի հետ։ Երկու տարի անց նրանք բացել են «Old World Weavers» տեքստիլ ընկերությունը, եւ այն շահագործել մինչեւ թոշակի անցնելը՝ 1992 թ-ին: Նրանց աշխատանքը ներառում էր ռեստավրացիոն նախագծեր այնպիսի հաճախորդների համար, ինչպիսիք են Գրետա Գարբոն եւ Էստե Լաուդերը, ինչպես նաեւ՝ Սպիտակ տան աշխատանքները՝ ինը նախագահների, այդ թվում՝ Էյզենհաուերի, Քենեդու, Նիքսոնի, Ռեյգանի եւ Քլինթոնի համար:
91 տարեկանում նա դարձել է Dazed Magazine ամսագրի շապիկի ամենատարեց աստղը, իսկ 2019 թվականին, դիզայներ Թոմի Հիլֆիգերի խորհրդով, պայմանագիր կնքել աշխարհի խոշորագույն մոդելային գործակալություններից մեկի՝ IMG-ի հետ։ 101 տարեկանում նա սկսեց իր առաջին գեղեցկության արշավը՝ դիմահարդարման հավաքածուի շուրջ համագործակցելով Ciaté London-ի հետ:
2018 թվականի հարցազրույցում պատասխանելով ծերանալու մասին հարցին՝ Ափֆելն ասել է. «Ես չէի ցանկանա կանգնեցնել ժամանակը: Ոչ, դա այնքան ձանձրալի կլիներ: Դա նման կլինի ժամանակի մեքենայի մեջ հայտնվելուն, ժամանակի խեղաթյուրման: Ես դա չեմ սիրում: Կարծում եմ՝ բազմազանությունը կյանքի համեմունքն է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին