Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»

21:11, 8 մայիսի

Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթը, եկել է այն եզրակացության, որ հաջողությունը փողի մեջ չէ, այլ ձեր սիրելի մարդկանց մեջ, որոնք ձեզ սիրում են։ Միլիարդատեր ներդրողը Yahoo Finance-ին տված հարցազրույցում կիսվել է հաջողության, բիզնես խորհուրդների եւ կյանքի որոշումների վերաբերյալ իր տեսակետներով։

«Ես բազմիցս ասել եմ, որ երբ դուք դառնում եք 65 կամ 70 տարեկան եւ ավելի, եւ այն մարդիկ, ում ցանկանում եք սիրել, իրականում սիրում են ձեզ, դուք հաջողության եք հասել»,-վստահ է նա:

Երջանկությունը հաճախ ավելի սերտորեն կապված է հարաբերությունների, քան հարստության հետ, ասում է նա:

Բաֆեթն ընդգծել է օրինակելի մարդկանցով շրջապատված լինելու կարևորությունը՝ ասելով. «Դուք պետք է շփվեք մարդկանց հետ, ովքեր ձեզնից լավն են: Այսինքն, ըստ էության, դուք գնալու եք այն մարդկանց ճանապարհով, ում հետ շփվում եք»:

Բաֆեթը, ով 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին կրում էր աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը, չնայած իր հարստությանը, ապրում է համեստ եւ պարզ կյանքով: Նա 1958 թվականին 31500 դոլարով  տուն է գնել Օմահայում, եւ այդ ժամանակվանից ապրում է այնտեղ: Չնայած այն հանգամանքին, որ նրա կարողությունը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ, նա մինչ օրս արագ սնունդ է ուտում եւ օգտագործված մեքենաներ է վարում:

Բաֆեթի մոտեցումը տարածվում է նրա սննդակարգի եւ առօրյայի վրա: Նա նախընտրում է հասարակ ուտելիքները, որոնք վայելում էր մանկության տարիներին՝ նշելով, որ նա կհրաժարվեր կյանքի եւս մեկ տարուց, եթե իր սննդակարգը բաղկացած լիներ չսիրված բանջարեղենից:

Բաֆեթը կողմ է զգալի ներդրումներին, հատկապես հաղորդակցման հմտությունների ոլորտում, ինչը, նրա կարծիքով, կարող է բարձրացնել մարդու արժեքը 50%-ով: «Դա նման է մթության մեջ աղջկան աչքով անելուն. ոչինչ չի պատահում»,-նշել է նա՝ ընդգծելով արդյունավետ հաղորդակցության կարեւորությունը: «Եթե չկարողանաք փոխանցել ձեր գաղափարները, որքան էլ դրանք լավը լինեն, դուք հաջողության չեք հասնի»:

Բաֆեթը, որին անվանում են Օմահայի Օրակուլ, համարվում է ժամանակակից պատմության ամենամեծ ներդրողներից մեկը, եւ նրա ռազմավարությունը ապացուցված է տասնամյակների ընթացքում: Բաֆեթը նախապատվությունը տվել է երկարաժամկետ ներդրումային ռազմավարություններին՝ համեմատելով խելացի ներդրումները մի մեքենայի խնամքի հետ, որը պետք է ծառայի ամբողջ կյանքի ընթացքում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել