«Տիտանիկ» ֆիլմի վերջին տեսարանում ցուցադրվող դուռն աճուրդի կհանվի 40 հազար դոլարով, հայտնում է Daily Mail-ը։
Խոսքն այն փայտի կտորի մասին է, որի վրա փրկվել է Քեյթ Ուինսլեթի հերոսուհին։ Աճուրդի կազմակերպիչները բացահայտել են, որ ռեկվիզիտն ունի 2,44 մետր երկարություն եւ 1,04 մետր լայնություն․ հետաքրքիրն այն է, որ իրականում այն կարող էր միաժամանակ տեղավորել ինչպես Ուինսլեթի, այնպես էլ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարներին:
Հայտնի է, որ աճուրդը կանցկացվի մարտի 20-ից 24-ը։ Լոտի մեկնարկային գինը 40 հազար դոլար է:
Ֆիլմի երկրպագուները բազմիցս վիճել են դրա ավարտի մասին՝ պնդելով, որ երկու հերոսներն էլ կարող էին փրկվել՝ մնալով ջրի վրա լողացող այդ հենակի վրա (ֆիլմում միայն Քեյթ Ուինսլեթի հերոսուհին է ողջ մնում):
Սակայն «Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ի պաշտապանություն իր տեսարանի, մի առիթով նշել էր, որ դուռը չէր դիմանա զույգի ծանրությանը եւ, ի վերջո, կխորտակվեր, եւ որ Ջեքը «պետք է մեռներ», քանի որ պատմությունը ողբերգություն էր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին