Հոլիվուդում կայացավ «Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվեցին կինոյի աշխարհում նախորդ տարվա լավագույնները: Ինչպես եւ կանխատեսվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմերը» ճանաչվեց «Լավագույն ֆիլմ», իսկ գլխավոր դերակատար Քիլիան Մերֆին՝ «Լավագուն դերասան»: «Լավագույն դերասանուհի» տիտղոսին արժանացավ Էմմա Սթոունը՝ «Խեղճերը»/Poor Things ֆիլմում իր դերի համար: «Օպենհայմերի» ռեժիսոր Քրիստեֆեր Նոլանը տուն է տարել «Լավագույն ռեժիսորի» մրցանակը: «Օպենհայմերն», ընդհանուր առմամբ, ստացել է 7 մրցանակ:
«Լավագույն միջազգային ֆիլմ» է ճանաչվել «Հետաքրքրության գոտին» (ռեժ. Ջոնաթան Գլեյզեր): «Երկրորդական պլանի լավագույն դերսանուհին» ԴեՎայն Ջոյ Ռենդոլֆն է (The Holdovers), իսկ նույն կատեգորիայում լավագույն դերասանը՝ Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր»):
Բիլի Այլիշի կատարմամբ What Was I Made For-ը, որը հնչում է «Բարիբի»-ում, տարել է «Լավագույն օրիգինալ երգ» մրցանակը:
«Օսկարն» անցկացվել է «Դոլբի» թատրոնում: Հայաստանն այս տարի Մայքլ Գուրջյանի եւ Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմով առաջին անգամ հայտնվել էր մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի short list-ում, սակայն ֆիլմը չի անցել լավագույն հնգյակ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր