Բիլլի Բոլդուինը բացարձակ ջենթլմենի պես չի արձագանքել Շերոն Սթոունի այն պնդմանը, որ պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը 1993 թվականի «Silver» ֆիլմի նկարահանումների ժամանակ փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել դերասանի հետ՝ իրենց հերոսների միջեւ քիմիան մեծացնելու համար:
«Ես չգիտեմ, թե ինչու է Շերոն Սթոունը այսքան տարի անց շարունակում խոսել իմ մասին»,- գրել է դերասանը իր «X» միկրոբլոգում,-«Նա դեռ սիրահարվա՞ծ է ինձ, թե՞ դեռ վիրավորված է այսքան տարի անց, քանի որ ես խուսափում էի նրա ուշադրությունից։ ... Ես այնքան կեղտ ունեմ նրա վրա, որ նրա գլուխը կպտտվեր, բայց ես լռել եմ: Հետաքրքիր է, գուցե, պե՞տք է գիրք գրեմ եւ շատ տարօրինակ եւ ոչ պրոֆեսիոնալ պատմություններ պատմեմ Շերոնի մասին: Դա կարող է զվարճալի լինել»,- նշել է նա։
Թեման սկիզբ է առել այս շաբաթ, երբ Սթոունը Լուի Թերուի փոդքաստում հայտնել է, որ Էվանսն իրեն ակնարկել էր քնել Բոլդուինի՝ իր գործընկերոջ հետ՝ թրիլլերում վերջինի խաղը բարելավելու հույսով:
Ինչպես նշում է NYP-ն, Շերոն Սթոունի եւ Բիլլի Բոլդուինի միջեւ վեճը վաղուց էր հասունացել։
Թրիլլերի նկարահանումների ժամանակ զույգը հակակրանք է տածել միմյանց նկատմամբ։ «Բարակ շուրթեր, նորմալ շնչառություն»,-հաղորդվում է, որ Բոլդուինն այսպես էր արտահայտվել՝ խոսելով Սթոունի հետ սիրային տեսարանի մասին:
«Նա փոքրիկ տղա է: Տվեք ինձ տղամարդու: Բերեք Ալեքսին», - բողոքել էր Սթոունը. այս մասին իր «Ամերիկյան ռապսոդիա» գրքում նշել էր «Sliver»-ի սցենարիստ Ջո Էսթերհասն:
Էստերհասը պնդում էր, որ Սթոունը «մաքրում էր բերանը համբույրի տեսարանից հետո»։ «Նա համբույրի ժամանակ կծել է Բիլլի լեզուն»։ Այնուամենայնիվ, նա նաեւ գրել է, որ Սթոունը շատ էր ցանկանում, որ Բոլդուինը սիրահարվեր իրեն:
Այնուհետեւ Սթոունը հայտարարություն էր տարածել՝ ասելով. «Կարծում եմ, որ դա զվարճալի է: Ես գիտեի, որ Ջոն ծիծաղելի մարդ է, բայց չէի կարծում, որ նա կարող է կատակերգություն գրել»:
Նա պարզաբանել է իրավիճակը 2021 թվականին՝ New Yorker-ի հետ հարցազրույցում՝ պնդելով, որ Բոլդուինը շփոթել է փորձեր անելու իր անմեղ ցանկությունը սեռական ոտնձգության հետ:
Բայց Էստերհասն իր գրքում մեջբերել է «Sliver»-ի ռեժիսոր Ֆիլիպ Նոյսին, որտեղ ասվում է, որ Սթոունը զայրացել էր, երբ իմացել է, որ Բոլդուինն է նկարահանվելու ֆիլմում: «Բիլլի Բոլդուինը գիտեր, որ Շերոն Սթոունը չէր ցանկանում, որ նա լիներ իր խաղընկերը, եւ նրանց հարաբերությունները միշտ լարված էին»,- ասել է Նոյսը,-«Ի վերջո, ես ստիպված եղա նկարահանել նրանց խոշոր պլանները առանձին-առանձին, քանի որ նրանք չէին ուզում նայել միմյանց»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին