Ոչ վիրաբուժական կոսմետիկ ընթացակարգերը վերջին տարիներին մեծ ժողովրդականություն են վայելում: Բոտոքսի ներարկումները ամենատարածվածն են: Բայց երբեմն, նորացված եւ երիտասարդացած տեսքի փոխարեն, հաճախորդները կարող են անհաջող արդյունքներ ունենալ:
Դիմային ներվի կաթվածը, չափից ավելի կապտուկները եւ անհարթությունները գեղեցկության ներարկումների հետ կապված ռիսկերից են: Այսպիսով, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք կարող են առաջանալ բոտոքս օգտագործելիս:
Գոյություն ունեն երկու տեսակի սխալներ, որոնք կարող են հանգեցնել բարդությունների․ դրանք են՝ շուկայում չշրջանառվող ապրանքները եւ կոսմետոլոգի սխալը, ոչ ճիշտ կետի մշակումը, կամ սխալ տեխնիկան։
Բոտոքսը FDA-ի կողմից հաստատված ներարկային դեղամիջոցի ֆիրմային անվանումն է, որը ստացվում է բոտուլինի տոքսինից: Նմանատիպ ապրանքները վաճառվում են տարբեր անուններով: Ներկայումս FDA-ի կողմից հաստատված բոտուլինումային տոքսինի արտադրանքի հինգ ապրանքանիշեր կան, որոնք օգտագործվում են կոսմետիկ պրոցեդուրաներում՝ նույն էսթետիկ խնդիրները լուծելու համար, եւ դրանք բոլորն ունեն նույն հիմնական ակտիվ բաղադրիչը.
Botox (Allergan)
Dysport (Galderma)
Xeomin (Merz)
Jeuveau (Evolus)
Daxxify (Revance)
Անբարենպաստ ռեակցիաներ կարող են առաջանալ, եթե օգտագործվում է չհաստատված բոտուլինային տոքսին։
«Շրջանառության մեջ կան որոշ չհաստատված ապրանքանիշեր, որոնք կարող են պարունակել կեղտեր, որոնք կարող են առաջացնել տարբեր ռեակցիաներ կամ վարակներ: Ահա թե ինչու, երբ այցելում եք նոր կլինիկա, դուք պետք է ճշտեք օգտագործվող արտադրանքի ապրանքանիշը եւ ծագումը»,- ասում է դոկտոր Դանի Քեյլը, որը գործող պլաստիկ վիրաբույժ եւ էսթետիկ կլինիկայի հիմնադիր է Դուբայից:
Հնարավո՞ր է շտկել վատ բոտոքսի հետեւանքները․
Բոտոքսը կարող է կիրառվել կոսմետիկ եւ բժշկական տարբեր խնդիրների բուժման համար՝ սկսած կնճիռներից մինչեւ միգրեն եւ ժամանակավոր-ծնոտային հոդի (TMJ) խանգարումներ, ինչը նշանակում է, որ բուժում փնտրող հիվանդները միշտ չէ, որ հաշվի են առնում ռիսկերը:
Պատկերացրեք, որ դուք տառապում եք խրոնիկ միգրենից։ Դուք գնում եք ձեր նյարդաբանի գրասենյակ եւ, որպես վերջին միջոց, նա խորհուրդ է տալիս կատարել ճակատի բոտոքս՝ պրոցեդուրա, որի նպատակն է թուլացնել լարվածությունը այդ շրջանում եւ, ի վերջո, տեւական ժամանակով նվազեցնել ցավը: Դուք բուժում եք անցնում եւ անհամբեր սպասում եք արդյունքին, բայց մի քանի օր հետո միայն նկատում եք, որ ձեր աջ աչքը «սահել է» ներքեւ: Ժամանակի ընթացքում սա միայն ավելի նկատելի է դառնում:
Սա հենց այն է, ինչ պատահել է 37-ամյա հիվանդի հետ, ով դիմել էր Քարիմ Սայեդին՝ բժիշկ Դուբայից, որն աշխատում է Ouronyx կլինիկայում: «Նա հազիվ էր բացում աջ աչքը»,-Bazaar Arabia-ին պատմել է բժիշկը։ Խնդիրը ոչ միայն էսթետիկ բնույթի էր, այլեւ հանգեցրել էր նրա մոտ տեսողության վատթարացման։ Բարեբախտաբար, նա կարողացել է բուժել խնդիրը ուղղիչ պրոցեդուրայով, որը, ի զարմանս հիվանդի, ներառում էր լրացուցիչ բոտոքս:
«Բոտոքսի օգնությամբ կոսմետիկ բարդությունները լուծելիս շատ կարեւոր է որոշել այն մկանը, որը պատասխանատու է հակառակ ազդեցության համար եւ հետագայում արգելափակել այն, ինչպես նաեւ գտնել այն մկանը, որը հակազդում է անցանկալի ազդեցությանը»,-բացատրում է նա,-«Հաճախ մենք խնդիրը լուծում ենք՝ ներարկման կետերը կարգավորելով բոտոքսի միջոցով՝ նշելով, որ խնդիրը ոչ թե դեղամիջոցի մեջ է, այլ ներարկման կետի ճշգրտության»:
«Մենք տեսել ենք այլ խնդիրներ, որոնք առաջանում են բոտոքսի ներարկումներից հետո, օրինակ՝ շատ ծուռ ժպիտ եւ, նույնիսկ, ջրահեղձությունը դադարեցնելու անկարողությունը: Այս բոլոր անբարենպաստ կողմնակի ազդեցությունների պատճառը մկանների մեջ է»,- ասում է բժիշկ Քարիմը,-«Սա թույնի տարածումն է անցանկալի մկանների վրա: Այս դեպքում արտադրանքը մտել է կոպը բարձրացնող մկանի մեջ, որը գտնվում է ճակատին շատ մոտ: Ներարկման սխալ կետն ու տեխնիկան կարող են հանգեցնել կարեւոր մկանի կաթվածի, որը մեզ անհրաժեշտ է մարմնի որոշակի մասի ճիշտ աշխատանքի համար»:
Նրա խոսքով՝ բոտոքսի կաթվածը ժամանակավոր խնդիր է, եւ նեյրոտոքսինի ազդեցությունը անհետանում է մոտ 3-4 ամիս հետո: Հասկանալի է, որ շատերի համար սա չափազանց երկար ժամանակ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո