Թեյլոր Սվիֆթը, իր փառավոր կարիերայից 17 տարի անց, պաշտոնապես հասել է միլիարդատիրոջ կարգավիճակի:
Forbes-ը հրապարակել է 2024 թ-ի միլիարդատերերի իր ցուցակը, որտեղ Թեյլորը բարձրացել է տասնչորսերորդ հորիզոնական։ Շնորհիվ նրա Eras շրջագայության, երաժշտական կատալոգի արժեքի եւ անշարժ գույքի պորտֆելի՝ նրա կարողությունը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար:
Սա նաեւ երգչուհու առաջին վեց ալբոմների հսկայական եկամուտների արդյունքն է, որոնք նա վերաձայնագրել է հոսքային հարթակների հետ բանակցությունների ընթացքում: Այս ձեռքբերումը, հատկապես, առանցքային է, քանի որ նա այն քչերից է, ով հասել է այս կարեւոր նվաճմանը «միայն երաժշտության եւ իր կատարման միջոցով»:
Ոչ ոք իր՝ ռեալիթի աստղի համբավից այնքան չի շահել, որքան Քիմ Քարդաշյանը, ով միլիարդատեր է դարձել իր գեղեցկության եւ հագուստի ապրանքանիշերի շնորհիվ։
Նրա «Skims» բրենդը 2023 թվականին գնահատվել է 4 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականին նա 200 միլիոն դոլարով Coty-ին վաճառել է KKW Beauty կոսմետիկ ընկերության 20 տոկոսը: Վարկանիշում 6-րդ տեղը զբաղեցնող Քիմի կարողությունը գնահատվում է 1,7 մլրդ դոլար։
Նրանից մեկ քայլ առաջ՝ հինգերորդ տեղում, Jay-Z-ն է իր 2,5 մլրդ դոլար կարողությամբ: Առաջին հիփ-հոփ միլիարդատերը 2021 թվականին իր շամպայնի ապրանքանիշի՝ Armand de Brignac-ի 50%-ը առնվազն 300 միլիոն դոլարով վաճառել է շքեղ ապրանքների հսկա LVMH-ին, իսկ իր կոնյակի D'Usse ապրանքանիշի բաժնետոմսերի մեծամասնությունը 2023 թվականին վաճառել է 750 միլիոն դոլարով:
Նա նաեւ բաժնետոմսեր ունի Uber եւ Block ընկերություններում: Նրա կապիտալում չի ներառվում կնոջ՝ Բեյոնսեի կես միլիարդ դոլար կարողությունը։
Հայտնի միլիարդատերերի հնգյակում ներառվել է Օփրա Ուինֆրին (2,8 միլիարդ դոլար):
Ցերեկային թոք-շոուի հաղորդավարուհին 2003 թվականին դարձել էր առաջին սեւամորթ կին միլիարդատերը: Այդ ժամանակվանից նա իր բրենդը վերածել է մեդիա եւ բիզնես կայսրության՝ ներառյալ անշարժ գույքի ներդրումները եւ սեփական արտադրական ընկերությունը:
Մայքլ Ջորդանի կարողությունը 3,2 միլիարդ դոլար է։
Ջորդանը 2015 թվականին դարձավ առաջին միլիարդատեր մարզիկը, բայց դա նրա լեգենդար բասկետբոլային կարիերայի պատճառով չէր: Նա ավելի քան 1,8 միլիարդ դոլար է վաստակել բրենդների հետ գործնական համագործակցություններից, որոնցից ամենահայտնին Nike Jordan ապրանքանիշն է: Նա նաեւ շատ խելացի ներդրում էր կատարել 2010 թվականին՝ 175 միլիոն դոլարով գնելով NBA-ի «Շարլոտ Հորնեթս» թիմը: Այնուհետեւ՝ 2023 թվականի օգոստոսին, նա թիմը վաճառեց 3 միլիարդ դոլարով:
Սթիվեն Սփիլբերգ. կարողությունը՝ 4,8 միլիարդ դոլար։
Սփիլբերգը ցուցակին միացել է 1994 թվականին՝ դառնալով այնտեղ ներառված առաջին ռեժիսորը: «Ես խաղացող եմ»,-նույն տարի Forbes-ին ասել է նա: «Ես գրեթե տասը տարի աշխատավարձ չեմ ստացել»: Փոխարենը, նա բանակցում էր իր ֆիլմերի համախառն վաճառքի տոկոսը ստանալու համար, եւ «Ինդիանա Ջոնսի» ֆիլմաշարի շնորհիվ մինչ օրս ստանում է Universal թեմատիկ զբոսայգիներում վաճառված յուրաքանչյուր տոմսի մի մասը:
Ջորջ Լուկաս. կարողությունը՝ 5,5 միլիարդ դոլար։
«Աստղային պատերազմների» ռեժիսորը, ով առաջին անգամ որպես միլիարդատեր հանդես է եկել 1997-ին, աշխարհի ամենահարուստ հայտնի մարդն է՝ հիմնականում իր LucasFilm պրոդյուսերական ընկերության շնորհիվ, որը նա 2012-ին, ավելի քան 4 միլիարդ դոլարով, վաճառեց Disney-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին