ԽՈՅԵՐ
Ձեր սիրելի անձնավորությանը կթվա, որ ձեզ լիարժեք երջանկության համար ընդամենը քաղցրավենիք է հարկավոր։ Ուստի, պատրաստ եղեք, որ այսօր նա տուն է վերադառնալու կոնֆետներով եւ շոկոլադե սալիկներով։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը ձեր աջակցության կարիքը կզգա։ Չնայած վերջին շրջանում նա գրեթե միշտ ակնկալում է ձեր օգնությունը, բայց այսօր առավել, քան երբեւէ, ձեր ընտրյալը պետք է զգա ձեր ներկայությունն իր կողքին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ստիպված եք լինելու տարաբնույթ գործեր անել կարճ ժամանակահատվածում։ Հետեւաբար, դուք քիչ ժամանակ կտրամադրեք սիրելիին։ Մնում է հուսալ, որ նա իրեն անտեսված չի զգա եւ օրը տխուր վերջաբան չի ունենա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Բարենպաստ օր՝ ձեր երկրորդ կեսին դասեր տալու համար։ Բարի, բայց պահանջկոտ ուսուցիչ եղեք եւ դուք կբացահայտեք ձեր մեջ թաքնված հերթական տաղանդը։ Եթե ձեր սիրելին լողալ չգիտի, ուրեմն հենց այսօր եւ հենց դուք կարող եք սովորեցնել նրան։ Բացի այդ, միասին հաճելի ժամանակ կանցկացնեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հատուկ իրավունքներ եւ արտոնություններ ունեցողի նման երջանիկ կզգա իրեն։ Նա կխոստովանի, որ ոչ մեկն իր համար այդքան թանկ ու կարեւոր չեն, որքան դուք։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին չի ցանկանա հրաժարվել իր երազանքից, եւ եթե օրը բարենպաստ չլինի, ապա շատ հավանական է, որ նրա տրամադրությունը կընկնի։ Աստղերը հուշում են լինել ավելի զգոն ու նրբանկատ եւ անել հնարավոր ամեն ինչ՝ սիրելիին չհուսահատեցնելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ապրիլի 4-ին ռիսկի դիմելու ցանկությունը շատ մեծ կլինի։ Սակայն ձեր սիրելի էակը դեմ կլինի դրան։ Աստղերը հուշում են՝ եթե ձեր առջեւ դրած գործը նրա հետ առնչություն չունի, ուրեմն ավելի լավ է, նրա հետ չխոսեք այդ մասին։ Թող որ նա տեղեկանա այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված կլինի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հանդիպելու եք ձեր երազանքների տղամարդուն։ Կարեւորը՝ հասկանաք, արդյոք նա հենց այն մա՞րդն է, ում դուք փնտրում էիք, եւ ցանկանո՞ւմ եք, արդյոք, ձեր կյանքը նրա կողքին անցկացնել։ Հիանալի կլինի, որ նա ինքն էլ հասկանա դա, քանի որ հակառակ դեպքում նրան համոզելն ավելի դժվար կլինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձեք մեկ այլ ճանապարհով հասնել ձեր նպատակին։ Եթե սիրո օբյեկտը անպատասխան է թողնում ձեր սերը, չի ընդունում ձեր նվերներն ու անակնկալները, ուրեմն պետք է մեկ այլ մարտավարություն ընտրել։ Օրինակ՝ այսօր լռության օր հայտարարեք եւ փոքր-ինչ տանջեք ձեր սիրելիին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր հիշողությունների օր թող լինի ձեզ համար։ Խորը դարակներից հանեք եւ վերանայեք ձեր հին լուսանկարները, տեսագրությունները, որոնք հիշատակում են ձեր առաջին հանդիպումը։ Փորձեք հիշել, թե ինչ զգացողություններ եք ունեցել այդ օրը։ Ծիծաղեք ձեր արտաքին տեսքի կամ միամտության վրա։ Հիշողությունների գիրկն ընկնելու օր է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ցույց տալ իր ինտելեկտի մակարդակը, տրամաբանող միտքը, իր հաճելի սովորությունները։ Թող որ այսօր դուք չտեսնեք մեդալի հակառակ կողմը, որն իրականում շատ լավ գիտեք։
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելի էակին ձեր ճշմարտացիությունը համոզելու համար հարկավոր է երկար համոզեք, քանի որ նա չի հավատալու եւ վստահելու ձեզ՝ նույնիսկ եթե շատ մեծ ջանքեր գործադրեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը