Սերենա Ուիլյամսը՝ Ulta-ի հետ համագործակցությամբ, թողարկել է Wyn Beauty կոսմետիկ ապրանքանիշը, որը բաղկացած է 10 պրոդուկտից․ այս հավաքածուի շուրջ նա աշխատել է վեց տարի:
18-ից մինչեւ 29 դոլար արժողությամբ շարքը ներառում է շուրթերի խոնավեցնող շիճուկ, մաշկի կրեմային տինտ SPF 30, անփայլ քողարկիչ, թարթչաներկ, ջրակայուն հեղուկ սուրմա՝ աչքերի համար, հոնքերի եւ աչքերի մատիտներ, շրթներկ եւ կարմրաներկ: Փաթեթավորումն ունի վառ կանաչավուն գույն, որը ոգեշնչված է թենիսի գնդակի գույնից:
Նրա խոսքով՝ այս հավաքածուն պարունակում է այն, ինչի պահանջարկը նա տեսել է դիմահարդարման ոլորտում։
«Ես միշտ սիրել եմ գեղեցկությունը»,-PEOPLE-ի հետ բացառիկ զրույցում ասել է Ուիլյամսը,-«Բայց երբ դու թենիսիստ ես, դու շատ բան ես անում․ շատ ես շարժվում, քրտնում ու հետո չորացնում ամեն ինչ, եւ ընդամենը 15 րոպե ժամանակ ես ունենում ասուլիսից առաջ պատրաստվելու համար։ Մի քանի ժամ քրտնելուց հետո ուզում ես պարկեշտ տեսք ունենալ: Այսպիսով, ինքս ինձ հարցնում էի՝ ինչպե՞ս կարող եմ ներկայանալ լավագույն ձեւով: Որո՞նք են այն հիմնական ապրանքները, որոնք անհրաժեշտ են ներկայանալի տեսք ունենալու համար»,-շարունակեկ է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին