Հյուսիսային Կարոլինայից մի մոդել կարծում է, որ իր սեքսուալ տեսքը սարսափեցնում է տղամարդկանց, ովքեր վախենում են նրան ժամադրության հրավիրել:
26-ամյա Լորեն Բաթլերը գրեթե մեկ տարի է, ինչ ժամադրության չի եղել: «Դժվար է այսքան սեքսուալ լինել»,-Jam Press-ին ասել է գեղեցկուհին: «Տղամարդիկ կարծում են, որ ես չափազանց գեղեցիկ եմ՝ ինձ հետ ժամադրության գնալու համար, կամ էլ անհանգստանում են, որ ես նրանց կմերժեմ»:
Посмотреть эту публикацию в Instagram
Նախկին սպասուհին պարծենում է իր 3,4 միլիոն ինստագրամյան հետեւորդներով։ Նրա խոսքով՝ տղամարդիկ, պարբերաբար, անձնական հաղորդագրություններով նրան «լկտի արտահայտություններ» են ուղարկում: Սակայն իրական կյանքում նրանք հանկարծ դառնում են ամաչկոտ։
«Երբ ինչ-որ մեկը մտածում է ինձ հետ հանդիպելու մասին, նրանք նայում են իմ նկարներին եւ կարծում, որ ես շատ տարբերակներ կունենամ»,-եզրակացրել է Բաթլերը: Ըստ նրա՝ տղամարդկանց վախեցնում է ոչ միայն իր արտաքինը, այլեւ զարմանալի ինքնավստահությունը։ «Տղամարդիկ ինձ տեսնում են որպես սեքս-օբյեկտի, բայց նրանք նաեւ չեն կարողանում շփվել ինքնավստահ կնոջ հետ»,-հայտարարել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Չնայած հարաբերությունների լճացման շրջանին՝ Բաթլերը չի կորցնում մշտական զուգընկեր գտնելու հույսը, թեեւ դա նրա գլխավոր առաջնահերթությունը չէ։ «Իմ վերջին ժամադրությունը եղել է անցած ամառ»,-ասել է նա՝ հավելելով, որ այժմ բաց է սիրո համար, բայց ակտիվորեն չի փնտրում այն:
«Ես երկարաժամկետ հարաբերություններ եմ ուզում, որը հետագայում կհանգեցնի ամուսնության»,-նշել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին