Քանյե Ուեսթը եւ նրա կինը՝ Բիանկա Սենսորին, անցած տարի՝ Իտալիայում իրենց սկանդալային արձակուրդի ժամանակ, գաղտնի վարձակալել էին Սթինգի՝ 16-րդ դարի շքեղ տունը, որը գտնվում է Տոսկանայում:
Անցած ամառ իրենց արձակուրդի ընթացքում զույգը մի քանի անգամ հայտնվել էր մեդիայի լուսաբանումներում, հատկապես այն բանից հետո, երբ նրանց լուսանկարել էին Վենետիկում՝ նավակի վրա ինտիմ մտերմության պահին:
Ըստ The Sun-ի՝ զույգն իրենց արձակուրդի համար վարձակալել էր երգիչ Սթինգի շքեղ կալվածքը, որտեղ նրանք «վայրի» երեկույթներ են կազմակերպել։
«Քանյեն, Բիանկան եւ նրանց շրջապատը մի լավ զվարճացել են այնտեղ գտնվելու ընթացում… Դա անհավանական վայր է՝ ճանապարհից բավական հեռու, այնպես որ նրանք կարող էին ամբողջ գիշեր խնջույքներ կազմակերպել եւ այնքան աղմկել, որքան ուզում էին՝ առանց որեւէ մեկին անհանգստացնելու»,-պնդում է աղբյուրը:
«Քանյեն այնտեղ անցկացրել է օգոստոսը եւ սեպտեմբեր ամսվա մեծ մասը, եւ լիովին վայելել է տարածքը՝ ներառյալ լիճը եւ թենիսի կորտերը: Մարդիկ խոսում էին այն մասին, թե որքան խենթ էին նրանց երեկույթները, եւ նրանք հույս ունեն, որ նա կկրկնի դրանք»:
72-ամյա Սթինգը եւ նրա կինը՝ 70-ամյա Թրուդին, 1999 թվականին գնել էին այդ կալվածքը, այնուհետեւ վերանորոգել այն եւ լրացուցիչ հող գնել նախորդ սեփականատիրոջից՝ դուքս Սիմոնե Վինչենցո Վելլուտի դի Սան Կլեմենտեից:
Հսկայական վիլլան, որը գտնվում է Ֆլորենցիայից հարավ-արեւելք՝ 45 րոպե հեռավորության վրա, արտադրում է գինի, ձիթապտղի յուղ եւ մեղր: Այնտեղ կա ինը ննջասենյակ եւ ութ լոգարան, որոնք սպասարկում են 15 աշխատակցի։
Բացի գլխավոր տնից, կան հինգ հսկայական քոթեջներ, որոնք, հնարավորությունների եւ անձնակազմի լիարժեք օգտագործման դեպքում, կարող են տեղավորել 50 հյուրի:
Կալվածքն ունի նաեւ բնական չափսի շախմատի տախտակ, ծառի վրայի տնակ, որը նայում է դեպի լիճը եւ շատրվանը (այն ժամանակին պատկանել է դերասանուհի Սոֆի Լորենին), թենիսի կորտ եւ լողավազան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում