Լեգենդար կինոռեժիսորը նորից ակնարկել է կինեմատոգրաֆից հեռանալու մասին իր վերջին ֆիլմից՝ «Coup de Chance»-ից (թարգմանված է «Մեծ հեգնանք») հետո։
Air Mail-ի հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Coup de Chance-ը նրա վերջին ֆիլմն է, 88-ամյա ռեժիսորը նշել է, որ եթե հայտնվի մեկը, որը պատրաստ կլինի աջակցել նոր ֆիլմին, ապա ինքն ուժ չի ունենա «ոչ» ասել, որովհետեւ շատ գաղափարներ ունի։
Coup de Chance-ը դժվարությամբ դուրս եկավ ԱՄՆ կինոթատրոններ Վենետիկի 2023թ. կինոփառատոնից հետո, որտեղ ջերմ ընդունելության էր արժանացել։ #MeToo շարժման ֆոնին Հոլիվուդը փաստորեն «չեղարկեց» Ալենին խորթ դստեր՝ Դիլան Ֆերոուի հանդեպ 1992թ. սեռական բռնության մեղադրանքների պատճառով։
Ալենը, որի դեմ հետաքննություն անցկացվեց Յելի հիվանդանոցի երեխաների հանդեպ սեռական բռնության կլինիկայում (Նյու Հեյվեն) եւ Նյու Յորքի սոցիալական ծառայությունների վարչության կողմից եւ արդարացվեց, միշտ հայտարարել է իր անմեղության մասին։
Մի քանի ամիս տեւած ձգձգումներից եւ գաղտնի ցուցադրություններից հետո ապրիլի 5-ին ԱՄՆ-ում Coup de Chance-ը մեծ էկրան բարձրացավ։
«Ինձ համար նշանակություն չունի՝ «կչեղարկե՞ն արդյոք ինձ այստեղ, թե՞ ոչ»,- ասել է Ալենը Air Mail of the US-ին։
Ռեժիսորը պատմել է, որ իր օսկարակիր «Էնի Հոկ» ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է «մեկ տարուց մի փոքր ավելի», երբ էկրան է բարձրացել 1977թ.։ «Հիմա վարձույթը երկու շաբաթ է կինոթատրոնում»,- ասել է նա։ «Ողջ բիզնեսը փոխվել է, եւ ոչ ամենահրապուրիչ ձեւով։ Կինոարտադրության ողջ ռոմանտիկան անհետացել է»։
Ալենը ավելի վաղ եւս ունեցել է նման տրամադրություններ. 2022թ. նա Ալեք Բոլդուինին Instagram-ի հարցազրույցի ժամանակ ուղիղ եթերում ասել է, որ «սուր զգացողությունների մեծ մասն անհետացել է» կինոարտադրությունից կինովարձույթի փոխվող բնույթի պատճառով։
Նույն թվականին նա լուրերի ալիք հրահրեց թոշակի անցնելու մասին այն բանից հետո, երբ իսպանական թերթը տեղեկացրեց, որ նա կենտրոնացել է գրելու, այլ ոչ թե կինոարտադրության վրա, թեեւ ավելի ուշ նա հերքեց այդ հավաստիացումները։
Չնայած իր վերջին մեկնաբանություններին՝ շատ հնարավոր է, որ Ալենն աշխատում է նոր ֆիլմի վրա։ New York Times-ի այս շաբաթվա հարցազրույցում նրա քույրը եւ պրոդյուսերը՝ Լետի Արոնսոնը, ասել է, որ նոր ֆիլմը «բանակցությունների փուլում է», եւ Ալենն «աշխատում է սցենարի վրա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ