«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

20000 դոլար՝ հայտնիների ընկերակցությամբ թանկարժեք գինի վայելելու համար

21:34, 11 ապրիլի

Եթե ​​ցանկանում եք թանկարժեք գինի վայելել այնպիսի հայտնիների ընկերակցությամբ, ինչպիսիք են Լեբրոն Ջեյմսը, Կառլոս Սանտանան եւ Դենի Դե Վիտոն, ապա դա ձեզ կոպեկներ կարժենա։ Էլիտար ակումբի անդամ դառնալու համար, ի տարբերություն հայտնիների, պետք է 20000 դոլարի չափով մուտքավճար տաք։

Խոսքը New York Vintners գինու բացառիկ ակումբի մասին է։ 2006 թ-ին հիմնված առցանց գինու խանութը չորս տարի առաջ վերածվեց սոցիալական ակումբի, որը համախմբում է մոտ 70 գինու սիրահարների, ովքեր հաղթահարել են ընդունելության գործընթացը:

«Այստեղ պապարացիներ չկան, եւ մեզանից ոչ ոք չի լուսանկարում հեռախոսներով»,-The Post-ին ասել է ակումբի անդամ Թիմոթի Փարքսը:

«Դուք գալիս եք այստեղ եւ խմում NBA-ի աստղերի հետ, լսում եք ռեփ կամ Լիլ Ուեյնին եւ վայելում եք աշխարհի լավագույն բուրգունդյան գինիները»,- նշել է նա: Բայց նախքան էլիտար ակումբին միանալը, դուք պետք է թեստ անցնեք:

«Մենք չենք փորձում բացառիկություն ստեղծել: Մենք փորձում ենք ներառականություն ստեղծել, բայց՝ մեկ թեմայի շուրջ»,-The Post-ին բացատրել է New York Vintners-ի սեփականատեր 51-ամյա Շեյն Բենսոնը:

Vintners-ը չի գովազդվում սոցիալական ցանցերում։ Մարքեթինգը սահմանափակվում է բանավոր խոսքով:

SoCal Hard Eights Major League Pickleball-ի համահիմնադիր Փարքսը խմբին միացել է 2021 թվականին:

«Ոչ թե դուք եք հայտ ուղարկում, այլ մենք ենք ձեզ հրավիրում»,-ասում է նա,- «Ընդունելության գործընթացն անսովոր է։ Ես մի շարք մեծահարուստների, միլիարդատերերի եմ տեսել, որ գալիս են ու ասում՝ «Օ, ես կմիանամ, ի՞նչ արժե՝ 20 հազար դոլա՞ր, 50 հազա՞ր, 100 հազա՞ր դոլար, միլիո՞ն: Ինձ չի հետաքրքրում, ես կմիանամ»: Եվ դա ամենաարագ ճանապարհն է, որպեսզի քեզ չհրավիրվեն։ Մեզ հետաքրքրում է միայն հիանալի գինին, հարգանք ցուցաբերելը, միասին լավ ժամանակ անցկացնելը եւ ցուցամոլ չլինելը»,-հավելել է նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել