«Ari» ստենդ-ափ ակումբում տեղի ունեցավ ռուս բանաստեղծ եւ լրագրող Յան Շենկմանի «Մեզ մոտ՝ Երեւանում» գրքի շնորհանդեսը։ NEWS.am STYLE-ի հատուկ թղթակիցը պատմում է, թե ինչպես է այն անցել։
Երeuան. գարուն, Շeնկման։ Վախենալով ուշանալուց՝ ես գրքերով լի պայուսակով վազում եմ քաղաքով մեկ` դեպի հնչեղ անունով մի վայր, որը կոչվում է «Ari»։ Ես հայտնվում եմ աղոտ լուսավորությամբ եւ ցածր առաստաղներով փոքրիկ սենյակում, բեմի վրա՝ խոսափող եւ երկու աթոռ։ Հյուրերը զրուցում են շուրջս, բարեւում են ծանոթներին, գրկախառնվում են ու նստում իրենց տեղերը։ Մենք Երեւանում ենք, ինչը նշանակում է, որ չենք կարող շտապել եւ ուշանալ։ Մշակութային եւ արվեստի գործիչների կենտրոնացումը մեկ քառակուսի մետրի վրա զարմանալի է. հյուրերի մեջ հեշտությամբ կարելի էր ճանաչել դերասանների, պատմաբանների, գրողների, արվեստագետների եւ գրականագետների։
«Երբ մարդիկ դիմում են ինձ, առաջին բանը ես ասում եմ՝ «Մի րոպե»։ Սրանով ժամանակ եմ շահում՝ մի ամբողջ րոպե: Իսկ հետո ասում եմ՝ «Ի՞նչ, ես չեմ հասկանում»։ Այդ պահից ամեն անգամ խոսակցությունը փակուղի է մտնում»:
«Մեզ մոտ՝ Երեւանում»-ը Յան Շենկմանի վեցերորդ գիրքն է․ այն պատմվածքների եւ էսսեների ժողովածու է հեղինակի երեւանյան արկածների մասին։ Հրատարակիչն Արեւիկ Աշխարոյանն է, սրբագրող՝ Անահիտ Թաթեւոսյան, շապիկի հեղինակ՝ Կարիշոկ Դուլյան։
«Գիշեր, Երեւանի կենտրոն։ Երկու հայ կանգնած են խաչմերուկում եւ բարկացած բղավում են միմյանց վրա։ Դեմքերն աղավաղված են, շուտով սպանություն կլինի.
-Ի՞նչ են գոռում,-հարցրի մի անցորդի։
Ինձ համար թարգմանեցին՝
-Ի՜նչ հրաշալի մարդ ես։ Քեզ շատ եմ հավանում:
Ես հասկացա, որ սպանությունը հետաձգվում է»։
Պատմաբան եւ գրող Մարկ Գրիգորյանը՝ ժողովածուն ձեռքին, շրջվում է դեպի հեղինակը եւ հարցնում.
-Յան, ո՞նց ես։
Առանց շփոթվելու՝ Յանը գրեթե ակնթարթորեն պատասխանում է հայերենով․
- Ոչինչ։
Մարկը նշում է, որ գիրքը հայերին այլ պատկերացում է տալիս իրենց մասին եւ շոշափում է մարդկային արժանապատվության բարդ թեման եւ այն, թե որքան դժվար կարող է լինել այն պահպանել դժվար ժամանակներում: Ինքը՝ հեղինակը, ավելի զուսպ է խոսում իր ստեղծագործության մասին՝ այն անվանելով «ուղղակի տեքստեր» եւ խոստովանում է, որ գրքում ընդգրկված է իր երեւանյան կյանքի մասին միայն կեսը։ «Գիրքը միանգամից ամեն ինչի մասին է՝ Հայաստանի, արտագաղթի, այդ թվում՝ պատերազմի, Ռուսաստանի մասին»,-կիսվում է Յանը՝ նշելով, որ եթե ընթերցողին թվում է, թե գիրքը գրված է միայն Հայաստանի եւ Երեւանի մասին, ապա դա օպտիկական պատրանք է։
«Կներես, եղբայր, պատշգամբ չկա,- ասաց տերը:
Բրոքերը վրդովվեց.
«Իսկ Ձեր կարծիքով, որտե՞ղ է նա խմելու իր սուրճը»:
Յանը իր պատմությունն անվանում է «հիբրիդային արտագաղթ», որտեղ նա գրում է.
««Նոյի» եւ «Արարատի» միջեւ Հրազդան գետն է։ Այն փոքր է եւ թույլ, բայց դա քաղաքի մեջ է, իսկ լեռներում այն այնքան հզոր է եւ արագաշարժ, որ նույնիսկ էլեկտրակայաններ են կառուցում դրա վրա: Մարդկանց դեպքում էլ է այդպես»։
Հետո Յանը ասում է. «Ինձ համար այս գիրքը ավելի շուտ պարտության մասին է», եւ դահլիճում բարձրանում է վրդովմունքի մի ալիք։ Բոլոր ներկաների համար հեղինակի գիրքը ոչ մի կերպ կապված չէ պարտության հետ, եւ դա հեշտ է բացատրել: Այնուամենայնիվ, գրքում նկարագրված հայաստանյան կյանքի մասին էսքիզները լի են հումորով եւ հրճվանքով, ինչից կարող է թվալ, որ Յանի պատմվածքների ժողովածուն գեղեցիկ գիրք է Երեւանի կյանքի մասին՝ ռուս էմիգրանտի աչքերով։ Սակայն այն, թե ինչ է գրված, ինչպես եւ ում կողմից, նույնպես կարեւոր է։ Եվ հենց այստեղ էլ թաքնված է պարտության տխուր կողմը, որի մասին, հավանաբար, խոսում է Յանը: Հեղինակի եւ ընթերցողների կողմից գրքի ընկալման երկիմաստությունը երեւում է նաեւ նրանից, թե ինչպես են վերջիններս երբեմն բառացիորեն ընկալում տեքստը՝ մոռանալով դրա գեղարվեստականության մասին։
«Հայերը սիրում են հարցնել, թե ինչպես են գործերը: Այս հարցը զուգակցվում է «Բարեւ Ձեզ»-ի հետ՝ անմիջապես դրան հետեւելով։ Անհնար է բարեւել եւ չհարցնել, թե ինչպես եք»:
Խոսելով շապիկի մասին՝ Յանը խոստովանում է. «Ինձ շփոթեցնում էր այն, որ նկարը ուրախ ու պայծառ էր, քանի որ կարծում եմ՝ իմ գիրքը մութ է եւ ողբերգական։ Բայց ամեն ինչ հիանալի ստացվեց»։ Այնուհետեւ Յանը բացահայտում է շապիկի գաղտնիքը. «Ես վստահ եմ, որ սա առաջին գիրքն է Հայաստանում, որի շապիկին սեքսով են զբաղվում»։ Հենց նույն պահին դահլիճում սկսեցին ուսումնասիրել գիրքը՝ փորձելով տեսնել շապիկը, եւ սկսեցին զարմացած շշնջալ։
Շուտով Յանին շրջապատում են հյուրերը, նա համեստորեն ընդունում է շնորհավորանքն ու կիսախավարի մեջ գրքեր է ստորագրում հյուրերի համար, մինչդեռ նրանք կատակում են ու հայերեն արտահայտություններ անում։ Սկսեցի մտածել՝ հնարավո՞ր է, արդյոք, տանը ավելի օտարազգի լինել, քան էմիգրանտը, որը գրում է Հայաստանի մասին։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը