Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային շոուներ՝ Cinema Medley «Interstellar»-ը եւ Cinema Medley «Oppenheimer»-ը:
Համերգը տեղի կունենա մայիսի 18-ին եւ 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Cinema Medley համաշխարհայն սաունդթրեքերի շոուն կինոյի մթնոլորտի անհավանական խորասուզում է՝ վառ ու գունեղ շոու, կենդանի հնչողություն՝ Imperial Orchestra-ի ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ:
«Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ»․․․ Imperial Orchestra-ի երգացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley մի քանի ծրագրերում:
Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: Cinema Medley-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ 80 արտիստներ, թվային երգեհոն եւ աստղային մենակատարներ կատարում են Medley ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները:
Սա եզակի հնարավորություն է լսելու այնպիսի լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Զիմմերը, Ջոն Ուիլյամսը, Դեյվիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ: 3 ժամ տեւողությամբ շոուի ընթացքում ոչ միայն կլսեք հայտնի ֆիլմերի երաժշտությունը, այլեւ կսուզվեք կինոյի հիասքանչ աշխարհ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»