Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից, գրում է The Guardian-ը։
Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:
«Մենք ցանկանում էինք բացել մի ռեստորան, որը կտարբերվեր»,-պատմում է նա:
«Ահա, թե ինչու մենք ընտրեցինք այս ձեւաչափը՝ հաճախորդները կարող են հրաժարվել տեխնոլոգիայից՝ վայելելով միասին հաճելի պահը: Տեխնոլոգիան դառնում է խնդիր՝ կարիք չկա ամեն հինգ վայրկյանը մեկ նայել հեռախոսին, բայց շատերի համար դա թմրանյութի պես բան է... Այսպիսով, նրանք հնարավորություն ունեն այն վայր դնել եւ լավ գինի խմել»:
Մարդկանց հնարավորություն է տրվում
հեռախոսը թողնել մուտքի մոտ՝ փակ տուփի մեջ, որից հետո նրանք բանալին ցույց են տալիս մատուցողին, ով նրանց մատուցում է մի շիշ գինի։
Հաճախորդները կարող են նաեւ կարծիք գրել իրենց ուտեստի վերաբերյալ եւ թողնել այն տուփի մեջ: Նրան, ով կթողնի ամենախանդավառ ակնարկը, հաջորդ այցելության ժամանակ ճաշ կառաջարկվի:
«Արձագանքը շատ դրական էր», -ասում է Լելլան,-«Հաճախորդների 90 տոկոսը նախընտրում է թողնել հեռախոսները գինու դիմաց: Իսկապես, հաճելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ընդունում սա. նրանք խոսում են միմյանց հետ, այլ ոչ թե նայում լուսանկարներին կամ պատասխանում հաղորդագրություններին»:
Al Condominio-ն համարվում է Վենետո տարածաշրջանում առաջին ռեստորանը, որը նման նախաձեռնություն է ցուցաբերել, թեեւ Իտալիայում կան նաեւ այլ նման ռեստորաններ, այդ թվում՝ Separè 1968-ը՝ Տոսկանայում, որը կտրոններ է առաջարկում հաճախորդներին, ովքեր հրաժարվում են իրենց հեռախոսներից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին