ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերը շատ առատաձեռն կլինեն ընտանիքի անդամների հանդեպ: Եթե երեխաներ ունեք, նրանց բախտն ուղղակի կբերի, քանի որ դուք նրանց ոտքից գլուխ կզարդարեք նվերներով: Ճիշտ է՝ դրանցից ոչ բոլորը նրանց դուր կգան, բայց այդ մասին պետք է մտածեիք դեռ խանութում:
ՑԼԵՐ
Ցլերին այսօր շատ հեշտ օր է սպասվում: Կարելի է ասել՝ դուք ավելի շատ կզվարճանաք, քան կաշխատեք: Դժվար աշխատանքն այսօր ձեր փոխարեն իր ուսերին կվերցնի սիրելին: Ի դեպ, նրա մոտ դա վատ չի ստացվի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիին անակնկալ մատուցեք՝ հատուկ նրա համար որեւէ բան պատրաստելով: Պարտադիր չէ, որ ուտեստն ունենա բարդ բաղադրատոմս: Կարող եք նույնիսկ ձվածեղ պատրաստել, կարեւորը՝ դա անեք սիրով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի կամ ընկերոջ հետ զրույցի ընթացքում հնարավոր է կառչեք նրա խոսքերից եւ մոլորության մեջ հայտնվեք: Դրանից խուսափելու համար պետք է երբեմն ընդմիջում վերցնեք եւ մտածեք այն ամենի մասին, ինչ ձեզ ասում են:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առաջին հայացքից ձեզ կթվա, թե այս օրը ոչնչով չի տարբրվում նախորդներից, սակայն այն վճռական կլինի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների համար: Ամփոփելով օրը՝ դուք կհասկանաք՝ արդյոք ցանկանո՞ւմ եք շարունակել ձեր հարաբերությունները, թե՞ լավագույն լուծումը բաժանվելն է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին մի իր կգնի, որի վրա էլ կծախսի իր ողջ ուշադրությունը: Այո, նա ձեզ այսօր մի փոքր քիչ ուշադրություն կդարձնի, բայց պետք չէ հուսահատվել: Իրերը մաշվում են կամ փչանում, իսկ սերը հավերժ է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Լավ մտածեք, թե ինչ եք ասում սիրելիին: Այսօր ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է վիրավորել նրան: Տհաճ միջադեպերից խուսափելու համար լավ կլինի, որ գոնե մեկ օր ավելի լռակյաց լինեք:
ԿԱՐԻճՆԵՐ
Իրականում ձեր խնդիրներն ավելի լուրջ են, քան ձեզ թվում է: Մեկ համբույրով հաստատ չեք շահի սիրելիի սիրտը: Պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկեք: Այս օրը շատ հարմար է լուրջ որոշումներ կայացնելու եւ դրանք պրակտիկորեն կիրառելու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր շփմանը կխոչընդոտեն հեռուստացույցն ու համակարգիչը: Ձեր սիրելին իր ժամանակի մեծ մասը կցանկանա անցկացնել էկրանի դիմաց: Դրանից խուսափելու համար փորձեք նրան համոզել միասին զբոսանքի դուրս գալ: Հեռու պահեք նրան էկրաններից:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր հույզերով, մտահոգություններով եւ մտքերով: Պետք չէ նեղանալ: Դա բացարձակ չի նշանակում, որ նա ձեզ չի վստահում: Նա պարզապես ցանկանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր պետք չէ սիրելիին պատմել, թե ինչ դժվարությունների միջով եք անցել վերջին շաբաթվա ընթացքում: Նա դա շատ բուռն կընդունի եւ, միգուցե, սահմանափակի ձեր ազատությունը: Իսկ դուք նման բան հաստատ չեք ցանկանում:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիին զարմացրեք ձեր գիտելիքներով: Ընդ որում՝ ձեր ներկայացրած տեղեկությունը նրա համար շատ հետաքրքիր կլինի եւ նա ձեզ նոր կողմերից կբացահայտի:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ