Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։
Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
Մոտակա քաղաքի՝ Սան Վերո Միլիսի քաղաքապետ Լուիջի Թեդեսկին ասել է, որ իշխանությունների մոտ այս գաղափարն առաջացել է, երբ գերմանացի զույգը նամակ է գրել իրենց՝ հարցնելով, արդյոք նրանք կարո՞ղ են ամուսնանալ նուդիստական լողափում: Նրա խոսքով՝ նուդիստական հարսանիքներ կազմակերպելու պատճառը շատ ավելի լուրջ է.
«Կարծում եմ՝ մենք ապրում ենք մարդկանց ազատության համար մի կարեւոր պահ՝ հաշվի առնելով Եվրոպայում ազգայնական շարժումները», - ասել է նա,-«Մարդիկ բողոքում են, եւ ոստիկանությունը նրանց բերման է ենթարկում կամ ահաբեկում: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի ցույց տանք, որ մարդիկ ազատ են: Մարդկանց մեծ մասը ազատություն է ուզում, ոչ թե ռեժիմ»:
Ինքնահռչակ հակաֆաշիստը, ով քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում 2015 թվականից, CNN-ին ասել է, որ Իս Բենաս լողափի կենտրոնական հատվածը միշտ հաճախել են նուդիստները։ «Ես, պարզապես, պաշտոնականացրել եմ դա՝ ազատության իրավունքը հաստատելու համար։ Մերկությունը սեքսի հետ կապ չունի։ Նուդիստների համար դա բնության հետ կապված կյանքի փիլիսոփայություն է»,-հավելել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին