«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով

12:10, 12 մայիսի

Գանձ, ապշեցուցիչ է, անհավանական է. այսպես են արձագանքել X-ի օգտատերերը «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի դինամիկ և աշխույժ ելույթին։ Հայաստանը ազգային ժյուրիների և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով ընդգրկվել է լավագույն 10-յակում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։ Սակայն սոցցանցի օգտատերերից շատերը նշել են, որ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասն արժանի են եթե ոչ հաղթանակի, ապա լավագույն եռյակում տեղ ունենալուն։

«Լադանիվան» նման է ընտանեկան խմբի, որը կանգնած է հսկայական հարսանեկան տորթի վրա, բայց նրա երգը չափազանց հիշվող է», - նշում է New York Times-ի տեսաբանը:

«8 տարի անց Հայաստանը վերադառնում է թոփ 10՝ էթնիկ ֆեմինիստական հիմնով՝ կատարված ամբողջությամբ մայրենի լեզվով»․ ««Լադանիվան» հրաշալի էր, պետք է լիներ թոփ 3-ում, ոչ թե 8-րդ տեղում». ««Լադանիվան» գանձ է, ես հիացա նրանց կատարմամբ»։

«ՀԱՅԱՍՏԱՆԸ 8-րդ տեղն է զբաղեցրել «Լադանիվայի» «Jako» երգի անհավանական կատարման շնորհիվ։ Դա անհավատալի էր և միանգամայն արժանի»:

«...Սա միանգամայն այլ մթնոլորտ էր՝ վիզուալ էֆեկտներով, այն ինձ ստիպեց հիշել «Hit Machine»-ի (տարիների վաղեմության հեռուստատեսային հաղորդման) մթնոլորտը: Նրանք թույն էներգետիկա ունեն», «Jako-ն այս տարվա իմ ամենասիրած երգն է։ Եթե որոշողը ես լինեի, հաղթանակը կտայի «Լադանիվային»», «Մի՞թե սխալ է սիրել Հայաստանը․  դա միակ երգն էր եզրափակիչում, որը չէր կարող ներկայացնել որևէ այլ երկիր։ Եվրատեսիլի երգերի մեծ մասը կարող էին փոխարինելի լինել», ««Լադանիվա», դու ցմահ երկրպագու ունես։ Շնորհակալություն այս ոգեշնչող հիմնի համար»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search