Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Ծաղիկներ տանը եւ ոչ միայն. ինչպե՞ս ստեղծել իդեալական պայմաններ ծխածաղկի աճի ու ծաղկման համար

19:23, 23 մայիսի

Ծխածաղիկը (Petunia) ամեն տարի ծաղկող ամենահայտնի բույսերից է, քանի որ դրա նրբագեղ ծաղիկները աչք են շոյում գարնանից սկսած մինչեւ առաջին ցրտահարությունը: Բարեբախտաբար, Երեւանում եւ դրա սահմաններից դուրս այս ծաղիկը ձեռք բերելը դժվար չէ եւ մատչելի է։ Պետունիայի մեկ սածիլը արժե 180-ից 300 դրամ։ Այս ծաղիկները կարող են զարդարել ձեր պատշգամբն ու այգին։ Այսօր քննարկում ենք, թե ինչպես ստեղծել իդեալական պայմաններ պետունիայի աճի եւ ծաղկման համար:

IMG_4947.jpeg (77 KB)

Առաջին քայլը ծաղկի տեղադրման վայրի ճիշտ ընտրությունն է: Ծխածաղիկը սիրում է արեւ, ուստի ընտրեք այնպիսի վայր, որտեղ լավ հասանելի կլինի արեւի լույսը: Նրանք նաեւ նախընտրում են քամուց պաշտպանված վայրեր՝ ծաղկաթերթիկներին չվնասելու համար։ Իդեալական տարբերակն այն է, որ բույսերը կեսօրին ստվերում լինեն, իսկ առավոտյան եւ երեկոյան՝ արեւի տակ։ Հողը պետք է լինի չամրացված, բերրի եւ չեզոք թթվայնությամբ:

Ծաղիկը պետք է տնկել ոչ շատ խիտ. Մեկ քառակուսի մետրի համար՝ տասը թուփից ոչ ավելի: Նրանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 15-20 սանտիմետր՝ մանրածաղկավոր սորտերի դեպքում, իսկ մեծերի համար՝ 25-30 սանտիմետր:

IMG_4948.jpeg (198 KB)

Նախքան տնկելը, հողը հարստացրեք պարարտանյութով կամ հումուսով, որպեսզի բարելավվի դրա կառուցվածքը եւ բերրիությունը:

Ծխածաղկի սածիլները տնկվում են մոտ հինգ սանտիմետր խորության վրա, այնուհետեւ հողը թեթեւակի սեղմում են կողքերում՝ ուշադրություն դարձնելով, որպեսզի արմատային վզիկը մնա հողի մակարդակի վրա։

Տնկելուց հետո ծաղիկները պետք է առատ ջրել։ Շոգ եղանակին անհրաժեշտ է օրական երկու անգամ արմատից կանոնավոր ջրել։

IMG_4949.jpeg (123 KB)

Էտումը նպաստում է կոմպակտ թփի ձեւավորմանը եւ խթանում առատ ծաղկումը: Հեռացրեք թառամած ծաղիկները եւ բույսերի մեռած մասերը: Սա նաեւ օգնում է կանխել հիվանդությունները եւ մակաբույծներին։

Կանոնավոր բեղմնավորումը կօգնի պահպանել ծաղկի ակտիվ ծաղկումը: Ծաղկող բույսերի համար օգտագործեք ունիվերսալ հեղուկային պարարտանյութեր կամ մասնագիտացված պարարտանյութեր: Հետեւեք առաջարկվող հաճախականությանը եւ դեղաքանակին՝ սննդանյութերի գերբեռնվածությունից խուսափելու համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով

  • ՀՈւՆԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Այսօր ձեր սիրելին կցանկանա փչացնել ձեր միասին գծած ծրագրերը եւ մտածել նոր ու յուրահատուկ ինչ-որ բան...
  • Դուբայը դառնում է շքեղ զբոսանավերի համաշխարհային կարգի վայր Դուբայը վերջին տարիներին ուշադրություն է գրավել իր տպավորիչ ճարտարապետությամբ, կենսունակ տնտեսությամբ և հարուստ ճանապարհորդների գրավչությամբ: Դժվար է հավատալ, որ ընդամենը վերջերս այս նորարար քաղաքը փոքր առևտրային նավահանգիստ էր. այն այժմ ժամանակակից ծովային հանգույց է, ինչպես նաև համաշխարհային կարգի ուղղություն և բազա զբոսանավերի սեփականատերերի համար...
  • ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Խուլիո Ֆուլիոն Ֆլորիդացի ռեփեր Խուլիո Ֆուլիոն (Julio Foolio) սպանվել է Թամպայում, 26-ամյակը նշելուց ընդամենը երկու օր հետո...
  • ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Այսօր ձեր սիրելին հեշտությամբ կնեղացնի ձեզ ինչպես կամա, այնպես էլ՝ ակամա...
  • Էմի Ուայնհաուս. AliExpress-ի  տարբերակը կամ «Back to Black» կինոժապավենը Գարնան ամենասպասված ֆիլմերից մեկը ձախողվեց կինոշուկայում և չհայտնվեց բազմաթիվ երկրների մեծ էկրաններին: «Վերադարձ խավար» (Back to Black) կինոնկարի սյուժեն նվիրված է հանրահայտ երգչուհու ուղու սկզբին․ 2000-ականներին  Էմի Ուայնհաուս անունը դեռ նոր էր ճանաչելի դառնում: Առաջին ալբոմը նրան մեծ հաջողություն է բերում։ Միաժամանակ նա հանդիպում է իր սիրուն, և այդպես սկսվում է նրա կյանքի դրաման...


@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել