Վերջին տարիների ընթացքում հայկական հումորը նոր թափ է առնում, իսկ այս անգամ պրոդյուսերներ Վահան Թովմասյանն ու Մհեր Մխիթարյանը լսարանի դատին են հանձնում Stand Up Level Up հումորային նոր նախագիծը, որն իրական Stand Up–ի մասին։ Stand Up–ի առաջնախաղը կայացել է «Բոհեմ» թատրոնում , եւ հետագայում ռեզիդենտները պատրաստվում են այստեղ ծավալել իրենց գործունեությունը։
«Բոհեմ» թատրոնի տանիքի տակ հավաքվել են տարբեր նախագծերից հայտնի 7 հումորիստներ, մասնավորապես՝ Վահան Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Նինա Տիտանյանը եւ Անդրանիկ Համբարձումյանը:
Նախագծի պրոդյուսեր Վահան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ տեւական ժամանակ է, ինչ մտածել են եւ կյանքի կոչել այս նախագիծը։
«Ես եւ Մհերը տեւական ժամանակ է՝ զբաղվում ենք հումորով եւ պարբերաբար նայում ենք դրսում ներկայացվող Stand Up–ից կտորներ, ելույթներ եւ որոշեցինք, որ մենք եւս մեկ հարկի տակ պետք է հավաքենք մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել հումորով, ելույթ ունենալ եւ տալ այդ դրական էներգիան։ Այստեղ ելույթ են ունենում մարդիկ, որոնց կյանքում հումորն ունի կարեւոր կշիռ եւ սա սիրելի աշխատանք է»։
Պրոդյուսերը նաեւ մանրամասնեց ռեզիդենտների ընտրությունը՝ նշելով, որ հանդիսատեսը կգտնի իր համար հոգեհարազատ հումորի ձեւաչափն ու կերպարը։
«Եթե դիտարկենք Արմենին, Տիգրանին, Վազգենին եւ Անդրանիկին կարող ենք ասել, որ իրենք «խիտ» հումորի մասին են եւ բավականին փորձառու են հենց ակումբային Stand Up–ի դաշտում եւ հրաշալի հասկանում են, թե հումորն ինչպես է աշխատում, ինչ արձագանք է ստացվում եւ յուրաքանչյուրն ունի իր ոճն ու հումորի թեման։ Ես եւ Մհերը մեծամասամբ աշխատել ենք մեդիաոլորտում եւ մեր հումորն ու ոճը եւս տարբերվում է միմյանցից, եթե ես պատմում եմ խիստ անձնական և կենցաղային պատմություններ, Մհերը ներկայացնում է հումորային իրադրություններն ու դրանց մեկնաբանությունը։ Նինայի համար սա երազանք էր եւ մեր թիմի միակ աղջիկն է»,– հավեցել Վահան Թովմասյանը։
Նինա Տիտանյանը լսարանին հայտնի է «Հումորի լիգա» հեռուստանախագծից եւ լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ցանկանում է, որ հանդիսատեսը ճանաչի հենց իրեն, ոչ թե մարմնավորած կերպարներին։
«Երբ սոցիալական հարթակներով անում եմ հրապարակումներ հումորի գնահատականը դիտումներն են և երբեմն դու շատ դժվար ես ստանում այդ հետադարձ կապը։ Նաեւ իմ բլոգի պարագայում կարող եմ ասել, որ մեծամասամբ ինձ չեն ճանաչում, ինձ նույնականացնում են մարմնավորած կերպարների հետ, իսկ այստեղ ես պատմում եմ իրական կյանքից վերցված պատմություններն ու միջադեպերը, որոնք ես ապրել եմ, զգացել և անհավանական հաճույք է և կարծում եմ, որ ինձ կհասկանան հենց ոլորտի մարդիկ, երբ իրական հանդիսատեսը քո առաջ ծիծաղում է հումորներիդ վրա, իսկ դա լավագույն գնահատականն է»,– ասաց Նինա Տիտանյանը։
Նախագծի համահեղինակ Մհեր Մխիթարյանը ,պատասխանելով հարցին, արդյոք հանդիսատեսը պատրաստ է ընդունել անձնական հումորներ, նշում է, որ երկար տարիների փորձը թույլ է տալիս, որ հանդիսատեսը սև կամ անձնական հումորները ընկալի ու ծիծաղի:
Պրոդյուսերները նշում են, որ նախատեսում են սցենարի հաճախակի փոփոխություն և հետագայում ունենալու են ազատ խոսափող, որ մարդիկ, որոնք զբաղվում են հումորով կարողանան բեմ բարձրանալ։
«Նախագիծը շարունակական է լինելու, մենք որոշել ենք զբաղվել իրական Stand Up-ով, տարիներով նույն հումորը չենք անելու, շատ սահմանափակ քանակությամբ ենք նույն հումորն անելու, մեր նույն մասնակիցները նոր սցենարով են հանդես գալու»,- հավելեց Մհեր Մխիթարյանը։
Նշենք, որ Stand Up Level Up–ի հաջորդ ներկայացումը հունիսի 6–ին է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 25 հունիսի
Արդյոք վրեժխնդրության համար ձեր սիրելիին դավաճանելը դավաճանությունից փրկվելու ուղիներից մեկն է22:22, 25 հունիսի
Bugatti-ն հերթական անգամ բարձրացրել է հիպերմեքենաների աշխարհում նշաձողը՝ ներկայացնելով Bugatti Tourbillon-ը21:29, 25 հունիսի
Գերմանացի մոդելն այնքան սիրո կարիք ունի, որ ոտքերը երկարացնելու վիրահատության համար ծախսել է ավելի քան 162 հազար դոլար20:36, 25 հունիսի
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը յուրահատուկ կարմիր գորգ կունենա20:15, 25 հունիսի
Թասմանյան թանգարանը խտրականության մասին բողոքից հետո Պիկասոյի գործերը կախել է կանանց զուգարանում19:50, 25 հունիսի
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրը թատրոնի եւ կինոյի աստղ Քեւին Սփեյսին է19:38, 25 հունիսի
«Մարդիկ չեն գնում Schiaparelli, նրանք հավաքում են այն». նորաձեւության տան աշուն-2024 կուտյուրային հավաքածուն16:16, 25 հունիսի
Աբրահամ Լինքոլնը զրկվել է գլխից՝ պարտվելով Վաշինգտոնի դժոխային շոգի դեմ պայքարում15:22, 25 հունիսի
Սերենա Ուիլյամսի փարիզյան կերպարները15:05, 25 հունիսի
Դիանա Մալենկոն վայելում է ամառը վառ կարմիր լողազգեստով (ֆոտո)14:37, 25 հունիսի
Թողարկվել է «Նոսֆերատու» սարսափ-ֆիլմի առաջին թրեյլերը. գլխավոր դերում Ջոնի Դեպի աղջիկն է