Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ամերիկայի ամենահարուստ կանայք, որոնք «ստեղծել» են իրենք իրենց. Forbes

20:21, 29 մայիսի

Այս տարին ռեկորդային էր Ամերիկայի հարուստ եւ հանրահայտ կանանց համար, ովքեր հայտնվել են Forbes-ի ցուցակում, 2024թ.նրանք հաջողության են հասել ինքնուրույն, ըստ Forbes-ի. 100 մարդուց բաղկացած ցուցակում 15 հանրահայտ անձինք միասին ունեն 1,3 մլրդ դոլար, ինչը 23 տոկոսով ավելին է, քան անցած տարի։ Նրանց թվում են փոփ-աստղեր, հաղորդավարներ եւ պրոդյուսերներ՝ Բեյոնսեից մինչեւ Մադոննա եւ Էլեն դե Ջեներես, դատավորներ Ջուդի եւ Ռիզ Ուիզերսփուններ։

Սկսնակ Քեթի Փերին առաջին անգամ հայտնվել է ցուցակում՝ ստորագրելով իննանիշ գործարք. անցած աշնանը գերաստղը վաճառել է իր ձայնագրությունները եւ հրապարակման իրավունքը Litmus Music ընկերությանը 225 մլն դոլարով։ Գործարքը դարձել է 2023թ. խոշոր երաժշտական վաճառքներից մեկը եւ ներառել է Փերիի վեց ալբոմներից հինգը։

Թեյլոր Սվիֆթը, որին Forbes-ն առաջին անգամ անվանել է միլիարդատեր անցած տարվա հոկտեմբերին, հիմա դարձել է ավելի հարուստ շնորհիվ շարունակվող Eras շրջագայության։ Նրա կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար՝ անցած աշնան 1,1 մլրդ-ի համեմատ։ 2023թ. նրա Eras Tour-ը 1 մլրդ դոլար է բերել տոմսերի վաճառքից։ Սպասվում է, որ այն էլի 1 մլրդ դոլար կբերի դեկտեմբերին դրա ավարտի պահին։

15 աստղերի ցուցակում յոթը կարողությունը վաստակել է երաժշտության արդյունաբերությունում, չորսը՝ կինոյում եւ հեռուստատեսությունում, երեքը՝ կոսմետիկայում (ներառյալ երգչուհի Ռիհաննան, որի կարողությունը հիմնականում կապված է Fenty Beauty կոսմետիկական գծի 50 տոկոսանոց բաժնեմասի հետ)։ Թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսը  միակ պրոֆեսիոնալ մարզուհին է ցուցակում։ Իր կարիերայի ընթացքում նա վաստակել է 95 մլն դոլար մրցանակներով։ Նա ներդրումներ է կատարել տասնյակ ընկերություններում եւ հիմնել Serena Ventures սեփական վենչուրային ընկերությունը։ Նրա կարողությունը գնահատվում է 340 մլն դոլար։

Ցուցակում հայտնվելու շեմը բարձր է, հավակնորդները պետք է ունենան 300 մլն դոլարից ոչ պակաս 100 լավագույնների մեջ հայտնվելու համար։

Ամենաերիտասարդ անվանի մարդը ցուցակում 26-ամյա Քայլի Ջեներն է։ Հակառակ կողմում Բարբրա Սթրեյզանդն է՝ 82 տարեկան, եւ Ջուդի Շեյնդլինը՝ 81 տարեկան։

Առաջին տասնյակում են.

Օփրա Ուինֆրին

Կարողությունը՝ 3 մլրդ դոլար

Քիմ Քարդաշյանը

Կարողությունը՝ $1,7 մլրդ դոլար

Ռիհաննան

Կարողությունը՝ 1,4 մլրդ

Թեյլոր Սվիֆթը

Կարողությունը՝ 1,3 մլրդ.

Մադոննան

Կարողությունը՝ 850 մլն

Բեյոնսե Նոուլզը

Կարողությունը՝ 760 մլն

Քայլի Ջեները

Կարողությունը՝ 710 մլն

Ջուդի Շեյնդլինը

Կարողությունը՝ 560 մլն

Սելին Դիոնը

Կարողությունը՝ 550 մլն

Բարբրա Սթրեյզանդը

Կարողությունը՝ 460 մլն դոլար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել