Bozar ռեստորանը, որը գտնվում է Բրյուսելի կենտրոնում, Գեղարվեստի հանրահայտ պալատում, այժմ մտնում է աշխարհի լավագույն ռեստորանների մեջ՝ զբաղեցնելով 63-րդ տեղը «2024թ. աշխարհի 50 լավագույն ռեստորանները» բրիտանական ռեյթինգի «51-100» ընդլայնված ցուցակում։ Ռեստորանի ավագ խոհարար եւ սեփականատեր Կարեն Թորոսյանը անցած տարի ստացել է Միշլենի երկրորդ աստղը։
1 080 անկախ փորձագետների կազմած ամենամյա ռեյթինգը ներառում է աշխարհի 100 լավագույն ռեստորանները։ Ռեստորանների ռեյթինգները հրապարակվում են երկու խմբերով. սկզբում նրանք, ովքեր զբաղեցնում են 51-100-րդ տեղերը, հետո, մոտ երկու շաբաթ անց, հրապարակվում են 50 լավագույնները։
«Bozar-ը Բրյուսելի Գեղարվեստի կենտրոնի թագի խոհանոցային մարգարիտն է՝ ար-դեկո ոճով, վերջին շենքը, որը երբեւէ նախագծվել է ճարտարապետական լուսատու Վիկտոր Օրտայի կողմից»,- նշվել է կազմակերպության կայքում։ «2018թ., Միշլենի աստղ ստանալով, հայկական ծագում ունեցող ավագ խոհարար Կարեն Թորոսյանն իրականացրել է վաղեմի երազանքը՝ գնելով հաստատություն, որի ստեղծմանն ինքը օգնել է... Կերակրացանկում նախկինի պես ներկայացված են նոր բելգիական խոհանոցի նույն կերակուրները, որոնց շնորհիվ Թորոսյանն ստեղծել է ինքն իրեն»։
Անցած տարի ռեստորանը արժանացել է Միշլենի եւս երկու աստղի եւ ստացել 17/20 գնահատական գաստրոնոմիական ուղեկցող Gault et Millau-ից։
Bozar-ը բելգիական միակ ռեստորանն է 2024թ., որը ներառվել է այդ ընդլայնված ռեյթինգում, եւ մեկը 12 նոր ռեստորաններից, որոնք գտնվում են 11 տարբեր քաղաքներում, ներառյալ Բեռլինը, Մումբայը, Սեուլը եւ Սիդնեյը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին