Flo Health հավելվածը թողարկել է Unlock Your Orgasm/Բաց թող քո օրգազմը/ ծրագիրը: Ըստ Flo-ի վերջին հետազոտության, որին մասնակցել են 18-ից 55 տարեկան 1500 կանայք, «կեսից ավելին (58%) դժվարացել է նշել, թե լիովին գոհ է իր օրգազմի որակից, իսկ 62%-ը դժգոհ է օրգազմի հաճախականությունից։ Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «դրական սեռական առողջությունը կարեւոր է կնոջ ընդհանուր բարեկեցության համար»։ Այնուամենայնիվ, ամոթը եւ համապատասխան սեռական կրթության բացակայությունը սահմանափակում են կանանց առողջապահական խնամքի հասանելիությունը՝ վնասակար ազդեցություն ունենալով նրանց առողջության վրա:
Flo-ի բժշկական փորձագետ, հավաստագրված սեքս-թերապեւտ եւ Unlock Your Orgasm ծրագրի համահեղինակ Քեյսի Թաները նշում է, որ ծրագիրը ներկայացնում է սեռական դաստիարակության պարադիգմային փոփոխություն: «Անհատականացված աջակցություն եւ ռեսուրսներ առաջարկելով՝ մենք օգտագործում ենք այն գործիքները, որոնք նախկինում օգտագործվում էին «լավ սեռական կյանքը» չափելու համար, եւ դրանք փոխարինում ենք սեքսուալությանը համապատասխանեցնելու անհատական եղանակներով: Մենք ամբողջ աշխարհի կանանց հնարավորություն ենք տալիս առաջնահերթություն տալ իրենց սեռական բարեկեցությանը»:
Ահա սեռական առողջության այն հինգ ոլորտները, որոնց հետ, ըստ Flo-ի հետազոտության, կանայք պայքարում են.
Օրգազմներ. կեսից ավելին (58%) չի կարողացել ասել, որ լիովին գոհ է իր օրգազմի որակից, իսկ 62%-ը խոստովանել է, որ լիովին բավարարված չէ դրա հաճախականությամբ:
Ամոթ եւ զսպվածություն. չորս կանանցից մեկը (24%) սեքսը համարում է ամոթալի:
Լիբիդո. 46%-ը ցանկանում է ավելին իմանալ այն մասին, թե ինչն է իրենց գրգռում:
Հաղորդակցություն. Կանանց մեկ երրորդը (33%) ցանկանում է ավելի շատ պատմել զուգընկերոջը իրենց ուզածի մասին:
Ինքնաբավարարում. 10 կանանցից 7-ը (70%) ասում է, որ սիրում է ձեռնաշարժությամբ զբաղվել, բայց 17%-ը երբեք ժամանակ չի տրամադրում դրան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը