Հայաստանում վերջապես ավարտվեց անձրեւների սեզոնը, եւ դուրս եկավ այդքան սպասված տաք արեւը։ Ժամանակն է մտածել գեղեցիկ, ոսկեգույն արեւայրուքի մասին, նույնիսկ եթե դեռ ծովային արձակուրդի չեք պատրաստվում։ Հավասար, ոսկեգույն եւ ամենակարեւորը՝ երկարատեւ արեւայրուքի հասնելու համար հարկավոր է մաշկը ճիշտ պատրաստել դրան, որպեսզի խուսափեք այրվածքներից եւ չնմանվեք այրված խնձորի:
Մի շտապեք․
Կարիք չկա անմիջապես շտապել արեւի տակ եւ «եփվել» ինչպես հավի միսը ջեռոցում, մինչեւ ոսկեգույն կեղեւ հայտնվի: Բնական արեւայրուքը, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտեւի, բայց, եթե այրվեք, դա կփչացնի կկործանի ձեր ջանքերը եւ կփչացնի մաշկը: Երկարատեւ արեւայրուք ստանալու համար հարկավոր է դրան դանդաղ գնալ։ Ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափեք արեւային լոգանք ընդունելուց:
Խոնավեցրեք մաշկը․
Արեւայրուքի ոսկե կանոնը խոնավեցումն է: Կարեւոր է մաշկը խոնավեցնել արեւայրուքից առաջ եւ հետո, իսկ լոգանք ընդունելուց հետո՝ խոնավեցնող կրեմ քսել: Որքան չոր է մաշկը, այնքան ավելի արագ է կեղեւվում էպիդերմիսի արտաքին շերտը, ինչը նոր մաշկի համար տեղ է բացում: Եթե ցանկանում եք ավելի երկար պահել ձեր արեւայրուքը, ապա շատ կարեւոր է այն մշտապես խոնավ պահել:
Չոր մաշկը կարող է հանգեցնել շերտավորման եւ անհավասար արեւայրուքի, եւ, ըստ էության, դրա թշնամին է: Հեռու մնացեք կոպիտ արտադրանքներից (ներառյալ որոշ օճառներ)՝ մաշկի չորությունը կանխելու համար:
Շերտազատում․
Եթե ցանկանում եք, որ ձեր արեւայրուքն ավելի երկար մնա, ապա մինչեւ արեւայրուք ընդունելը պետք է ազատվեք մաշկի մահացած բջիջներից: Հեռացրեք մաշկի մահացած բջիջների արտաքին շերտը նուրբ շերտազատիչով։
Արեւապաշտպան օգտագործեք․
Ձեր արեւայրուքը երկար պահելու համար հիշեք ոսկե կանոնը․ համոզվեք, որ օգտագործել եք բավարար SPF պաշտպանություն եւ այն առատորեն կիրառեք ողջ օրվա ընթացքում: Այն պնդումը, թե արեւապաշտպան քսուքը խանգարում է արեւայրուքին, հիմար միֆ է: Այն չի խանգարում արեւայրուքին, այլ պաշտպանում է ձեր մաշկը այրվածքներից եւ վնասակար ճառագայթներից։ Արեւայրուքից խուսափելու համար արեւապաշտպան քսուք քսեք արեւի տակ դուրս գալուց 20 րոպե առաջ։
Արեւից հետո․
Երբ խոսքը վերաբերում է երկարատեւ արեւայրուքին, լոսյոնը կամ քսուքը օրհնություն է: Օգտագործեք անմիջապես արեւի ազդեցությունից հետո՝ մաշկը հանգստացնելու եւ խոնավացնելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո