Տոկիոյի քաղաքապետարանը ստեղծում է Tokyo Futari Story ծանոթությունների ինքնատիպ հավելված, որպեսզի խրախուսի ճապոնացիներին ամուսնանալ եւ երեխաներ ունենալ՝ երկրում ժողովրդագրական ճգնաժամի ֆոնին։
Հավելվածի անվանումը ծագում է «Futari» բառից, որը նշանակում է «երկու մարդ»։
Շահագրգռված մենակյացները պետք է նշեն իրենց հասակը, աշխատանքը, կրթությունը, վարորդական իրավունքը, հարկային հաշվետվությունը՝ եկամտի հաստատման համար, եւ ստորագրված ձեւաթուղթը, որում ասվում է, որ իրենք պատրաստ են ամուսնանալ, տեղեկացրել է Associated Press-ը։
Թեեւ Տոկիոյի քաղաքապետարանը հրաժարվել է մեկնաբանել ծանոթությունների հավելվածը, բայց եւ հովանավորում է միջոցառումների շարքը, որպեսզի հանդիպման համար հարթակ տրամադրի միայնակ մարդկանց, որոնք դիմում են ամուսնության վերաբերյալ խորհրդատվության, եւ սիրահարվածներին, որոնք պատրաստ են ներկայացնել իրենց սիրո պատմությունները, որոնք կարելի է վերածել ճապոնական կոմիքսների կամ երգերի։
Պաշտոնյաները հուսով են, որ ռոմանտիկայի իրենց ձգտումը իզուր չի անցնի՝ հաշվի առնելով այն, որ նվազել է ամուսնությունների եւ ծնելիության քանակը։
Ինչպես մինչ այդ տեղեկացրել էր The Post-ը, ծնելիության մակարդակը Ճապոնիայում նվազում է ավելի քան չորս տասնամյակ, քանի որ ամուսնանալու եւ երեախաներ դաստիարակելու ցանկությունը նվազում է, իսկ ֆինանսական սթրեսը՝ ավելանում։
Նախարարությունում նշել են, որ արդյունքներն ամենացածրն են եղել 1899 թվականից ի վեր, երբ Ճապոնիան սկսեց վիճակագրություն հավաքել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:15, 25 հունիսի
Արդյոք վրեժխնդրության համար ձեր սիրելիին դավաճանելը դավաճանությունից փրկվելու ուղիներից մեկն է22:22, 25 հունիսի
Bugatti-ն հերթական անգամ բարձրացրել է հիպերմեքենաների աշխարհում նշաձողը՝ ներկայացնելով Bugatti Tourbillon-ը21:29, 25 հունիսի
Գերմանացի մոդելն այնքան սիրո կարիք ունի, որ ոտքերը երկարացնելու վիրահատության համար ծախսել է ավելի քան 162 հազար դոլար20:36, 25 հունիսի
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը յուրահատուկ կարմիր գորգ կունենա20:15, 25 հունիսի
Թասմանյան թանգարանը խտրականության մասին բողոքից հետո Պիկասոյի գործերը կախել է կանանց զուգարանում19:50, 25 հունիսի
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրը թատրոնի եւ կինոյի աստղ Քեւին Սփեյսին է19:38, 25 հունիսի
«Մարդիկ չեն գնում Schiaparelli, նրանք հավաքում են այն». նորաձեւության տան աշուն-2024 կուտյուրային հավաքածուն16:16, 25 հունիսի
Աբրահամ Լինքոլնը զրկվել է գլխից՝ պարտվելով Վաշինգտոնի դժոխային շոգի դեմ պայքարում15:22, 25 հունիսի
Սերենա Ուիլյամսի փարիզյան կերպարները15:05, 25 հունիսի
Դիանա Մալենկոն վայելում է ամառը վառ կարմիր լողազգեստով (ֆոտո)14:37, 25 հունիսի
Թողարկվել է «Նոսֆերատու» սարսափ-ֆիլմի առաջին թրեյլերը. գլխավոր դերում Ջոնի Դեպի աղջիկն է14:16, 25 հունիսի
Մշակման փուլում է «Շրեկի» սփին-օֆը, որը հայտնի Ավանակի մասին է