Ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը արվեստանոց կբացի Երեւանում։ Ինչպես տեղեկացրել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, 2024թ. սեպտեմբերին ինստիտուտի մագիստրատուրայում կբացվի կինեմատոգրաֆի հայտնի վարպետի արվեստանոցը, որի անունը՝ Ալեքսանրդ Նիկոլայի Սոկուրով, Եվրոպական կինոակադեմիան ներառել է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների ցուցակում։
«Սա եզակի հնարավորություն է հայկական հեղինակային կինոյի զարգացման համար»,- նշված է հաղորդագրությունում։
«Ես կզբաղվեմ իմ մասնագիտությամբ։ Կսովորեցնեմ երիտասարդներին ռեժիսորական մասնագիտություն, քանի որ ինքս կինոռեժիսոր եմ։ Ինձ արվեստանոց բացել առաջարկել է համալսարանի ռեկտորը, եւ մենք որոշում ենք կայացրել, որ դա հնարավոր է»,- պատմել է Սոկուրովը «Газета.ру» պարբերականի մեկնաբանությունում։
Մինչ այդ Սոկուրովի արվեստանոցներ բացվել էին Կաբարդինո-Բալկարիայի համալսարանում եւ Սանկտ Պետերբուրգի կինոյի եւ հեռուստատեսության պետական ինստիտուտում։ Ռեժիսորի ծրագրերի շրջանավարտներից են Կանտեմիր Բալագովը («Լողլողը», «Նեղություն»), Կիրա Կովալենկոն («Բռունցքները սեղմելով»), Ալեքսանդր Զոլոտուխինը («Եղբայր բոլոր հարցերում»), Մալիկա Մուսաեւան («Թռչունը վանդակ է որոնում») եւ այլք։
Ռեժիսորը պատասխանել է նաեւ այն հարցին, թե արդյոք Հայաստան մեկնելու որոշումը կապված է այն բանի հետ, որ մշակույթի նախարարությունն արգելել է նրա «Հեքիաթը» ֆիլմը։
«Այն, որ ես խնդիրներ ունեմ, թաքցնել չեմ կարող։ Իհարկե, ես պետք է աշխատեմ։ Ես կաշխատեմ այս դեպքում Երեւանում»,- նշել է նա։
2023թ. հոկտեմբերին ՌԴ մշակույթի նախարարությունը մերժեց «պրոկատի» հավաստագիր տալ Սոկուրովի «Հեքիաթը» ֆիլմին՝ փաստացի արգելելով դրա ցուցադրումը երկրի տարածքում։ Դրանից հետո ռեժիսորը տեղեկացրեց, որ սպասում է իր բոլոր կինեմատոգրաֆիական աշխատանքների ոչ պաշտոնական արգելքին։
Սոկուրովը հայտնել է, որ իշխանությունների արգելքի պատճառով այլեւս չի կարող ոչ նոր ֆիլմեր նկարել, ոչ էլ ցուցադրել հները։ Ընդ որում, ռեժիսորը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ ինքը որոշել է ավարտել իր կարիերան։
«Հեքիաթի» սյուժեի կենտրոնում չորս պատմական անձինք են՝ Իոսիֆ Ստալինը, Ադոլֆ Հիտլերը, Բենիտո Մուսոլինին եւ Ուինսթոն Չերչիլը։ Նրանք հայտնվում են անդրաշխարհում, որտեղ փիլիսոփայական զրույցներ են վարում իշխանության, պատմության եւ մարդկության ճակատագրի մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան