Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Քանյե Ուեսթը պարծեցել է հեղինակավոր անձի հետ երեքժամյա սեռական կապով

10:25, 13 հունիսի

Քանյե Ուեսթը պարծեցել է հեղինակավոր անձի հետ երեքժամյա սեռական կապով վիագրայի օգնությամբ, հավաստիացրել է ռեփերի նախկին օգնական Լորեն Փիշոտան՝ Քանիեի կողմից սեռական ոտնձգության մասին իր սկանդալային հայցում։ The U.S. Sun-ը նոր մանրամասներ է ներկայացրել գործի վերաբերյալ։

Լորենի խոսքով՝ Ուեսթն աշխատանքի ժամանակ մշտապես խոսել է սեքսի մասին, երբ ինքն աշխատել է նրա հետ՝ 2021թ. հուլիսից մինչեւ 2022թ. հոկտեմբեր։ Փիշոտան ասել է, որ Ուեսթը հաճախ իրեն սեռական բնույթի տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։ «Մի անգամ ես վիագրա էի խմել եւ «...»-ել եմ [հեղինակավոր անձին] երեք ժամ շարունակ։ Չգիտեմ, թե ինչու է այս միտքը մտել գլուխս»,- գրել էր նա Լորենին։ Լորենը նշել է, որ Ուեսթը իրեն հաղորդագրություններ է ուղարկել, որոնք նրան ներառել են Քանյեի երեւակայություններում։ «Ես պարզապես հիշում եմ բոուլինգը՝ մտածելով այն մասին, թե ինչպես կարող էր լինել վերնագիրը... «Դուք ձերբակալված եք այն բանի համար, որ «...»-ել եք ձեր օգնականուհուն բոուլինգի հատակին։

Փիշոտայի փաստաբանները նշել են, որ «այս տեքստը հատկապես վիրավորական էր, քանի որ դրանում ակնարկվում էր, որ [Փիշոտան] ցանկացել է զբաղվել սեքսով [Ուեսթի] հետ, թեեւ իրականում նա դա չէր ցանկանում»։ Փիշոտան հայցում տեղեկացրել է, որ Ուեսթը նաեւ իրեն ուղարկել է սեռական բնույթի տեսանյութեր, դրանցից մեկում նա զբաղվում է օրալ սեքսով մոդելի հետ։

«Տեսանյութին հաջորդել է հաղորդում, որում [Ուեսթը]  հարցրել է [Փիշոտային] , թե արժե արդյոք խմբագրել վիդեոն, քանի որ նա ցանկանում է, որ իր առնանդամը բավական մեծ երեւա»։ Քանիեին տանջում էին կասկածները «սեքս-վիդեոյում իր սեռական անդամի հայտնվելու» առիթով, հավաստիացրել է Փիշոտան հայցում։

Նրա փաստաբանների խոսքով՝ Ուեսթը նաեւ տեսանյութ է ուղարկել կնոջ՝ Բյանկա Սենսորիի մասնակցությամբ, որը սեռական ակտի մեջ է մտել նրա Yeezy ընկերության աշխատակցի հետ (որի անունը իրավաբանական փաստաթղթերում չի նշվում)։

Փիշոտան ասել է, որ Ուեսթը հաճախ է խոսել այն մասին, թե ինչպես է ցանկանում զբաղվել սեքսով իր աշխատակիցներից մեկի մոր հետ, եւ որպեսզի այդ աշխատակիցը նայի դրան։

Փիշոտայի հայցի լսումները նշանակված են հոկտեմբերի 1-ին՝ Լոս Անջելեսի գերագույն դատարանում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search