SpaceX-ի ութ նախկին աշխատակիցներ դատի են տվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Իլոն Մասկին, հավաստիացնելով, որ նա անձամբ հրամայել է ազատել նրանց այն բանից հետո, երբ նրանք բաց նամակ են գրել, որում մտահոգություն են հայտնել ընկերությունում սեռական ոտնձգությունների առնչությամբ։
Բոլոր ութ աշխատակիցները՝ չորս տղամարդ եւ չորս կին, ազատվել են 2022թ-ի հունիսին նամակի հրապարակումից հետո, որում նշվել էր, որ «գլխավոր տնօրենի վարքը հանրային ոլորտում մեզ համար շեղվելու ու շփոթվելու հաճախակի աղբյուր է»։
Նամակում խնդրանք կա նաեւ SpaceX ղեկավարներին՝ դատապարտելու Մասկի վարքագիծը, եւ հավաստիացվում է, որ ընկերությունը պետք է «արագ իրեն առանձնացնի Իլոնի անձնական բրենդից»։
Հայցվորները Մասկին մեղադրում են այն բանում, որ նա «կանանց վերաբերվում է որպես սեքսուալ օբյեկտների, որոնք գնահատվում են իրենց կրծկալի չափով»։
Հայցում, որը ներկայացվել է Կալիֆոռնիայի նահանգի դատարան, հիշատակվում է նաեւ մի քանի սցենար, այդ թվում բացահայտ սեռական մեկնաբանություններ՝ արված աշխատանքի ժամանակ, եւ մեկը, որում գործընկեր տղամարդը աշխատակցուհուն հրավիրել է սեքս-երեկույթի։ Աշխատակցուհին ասել է, որ թեեւ տեղեկացրել է այդ դեպքի մասին կադրերի բաժին, ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, եւ շուտով նրա այդ գործընկերոջ պաշտոնը բարձրացրել են։
Նախօրեին The Wall Street Journal-ը հրապարակել է հոդված, որում հավաստիացվում է, որ Մասկը սեռական հարաբերություններ է ունեցել առնվազն երկու աշխատակցուհու հետ, որոնցից մեկը ստաժոր էր, որին նա աշխատանքի է վերցրել որպես իր գործադիր թիմի անդամ։
Երրորդ կինը, որը հեռացել է SpaceX-ից, պատմել է, որ Մասկը մի քանի անգամ խնդրել է իրեն երեխաներ ծնել իր համար։ Երբ նա հրաժարվել է, նրան մերժել են աշխատավարձը բարձրացնելու հարցում եւ վատ գնահատական են դրել նրա արտադրողականության վրա։
Ութ աշխատակիցները նաեւ անցնում են Աշխատանքային հարաբերությունների ազգային խորհրդի (NLRB) գործով, որով հավաստիացվում է, որ իրենց ազատումները խախտում են ԱՄՆ աշխատանքային օրենսդրությունը։ Ի պատասխան՝ SpaceX-ը դատի է տվել NLRB-ն, նշելով, որ նրա գործողությունները խախում են ԱՄՆ Սահմանադրությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 26 հունիսի
«Ինձ համար կատարյալ մարմինը նիհարությունը չէ». առողջ մարմին ունենալու 3 կանոն՝ սննդաբան Լիլիթ Բասյանից20:21, 26 հունիսի
Chanel աշուն-2024 հավաքածուի շքեղությունը եւ թատերայնությունը19:23, 26 հունիսի
Ջորջիո Արմանին նախընտրում է մարգարիտը16:13, 26 հունիսի
Հյու Գրանտը՝ «Հերետիկոսը» նոր սարսափ-ֆիլմում15:22, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի որդին հիշում է հորը նրա մահվան 15-րդ տարելիցի օրը14:23, 26 հունիսի
Փարիզի Alexis Mabille ցուցադրության ժամանակ Դիտա ֆոն Տիզը ցնցել է իր բաց շոուով13:16, 26 հունիսի
Էշլի Գրեմը Հունաստանում զբոսանավի վրա հանգստանալիս ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ12:26, 26 հունիսի
Ալսուն նախկին ամուսնու սիրուհիներին անվանել է «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկներ»12:06, 26 հունիսի
Հայկական շոուբիզնեսը՝ Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքին (վիդեո)11:20, 26 հունիսի
Քեթի Փերին իր նոր՝ «Woman’s World» երգի բառերը ներկայացրել է 182 մետրանոց զգեստի վրա10:55, 26 հունիսի
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասան Թամայո Փերին զոհվել է շնաձկան հարձակման հետեւանքով10:18, 26 հունիսի
Միայն Նաոմի Քեմփբելը կարող է ոճային կերպով համադրել Nike մարզակոշիկները Chanel դասական կոստյումի հետ