Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Ռուսաստանի ամենահարուստ կնոջը ծաղրում են համեստ ապրելակերպի համար

14:33, 13 հունիսի

Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, չի շտապում տներ եւ զբոսանավեր, բրենդային հագուստներ գնել եւ նախընտրում է թռչել «էկոնոմ-դասով»՝ չնայած յոթ մլրդ դոլար ունեցվածքին։

Forbes-ի հարցազրույցում Բակալչուկը խոստովանել է, որ իրեն հաճախ են ծաղրում այդպիսի համեստ ապրելակերպի համար։ «Ինձ ծաղրում են. «Դուք ի՞նչ է, «էկոնոմո՞վ» եք թռչում»։ Դե հա, թռչում եմ։ Իսկ ի՞նչ է որ։ Ես ասկետ չեմ եւ, եթե պետք է թռչել, պայմանական ասած՝ ինը ժամ, իհարկե, «բիզնես» կվերցնեմ, բայց հնարավորության դեպքում «բիզնես» կվերցնեմ մղոնների համար, որովհետեւ շատ եմ թռչում։ Եվ չարժե ինձանից «անապատական» սարքել, որը միայն «էկոնոմով» է թռչում։ Եթե հնարավորություն կա, ես կթռչեմ ոչ «էկոնոմով»,- նշել է բիզնես-վումընը։

Վերջին անգամ միլիարդատիրուհին ստիպված էր մեկ շաբաթում հինգ թռիչք կատարել, ինչն անդրադարձել էր նրա առողջության վրա։ «Կոտրվեցի։ Մի երկու օր ներերակային էի ստանում,- պատմել է նա։- Աշխատակիցներս ասացին. «Բավական է, Տատյանա Վլադիմիրովնա, ինչ ուզում եք՝ արեք, այլեւս «էկոնոմով» չեք թռչում։ Դուք մեզ պետք եք, պետք է խնայեք ձեզ»։ Ես հիմա, ի դեպ, նույն փիլիսոփայությունը տարածում եմ թիմի վրա, որը շատ է թռչում... Գիտեք, երբ քեզ կաբրիոլետով հասնում են քո վաճառողները, հավանաբար, կարող ես երբեմն քեզ թույլ տալ «բիզնես-դասով» թռչել։

Բակալչուկի նպատակը Wildberries-ը համաշխարհային բրենդի վերածելն է։ «Եթե խոսենք ընկերության մասին, ապա  մենք ցանկանում ենք լինել այնպիսին, որ ներգրվենք պատմության մեջ։ Այ, բոլորը գիտեն «Ֆորդի», «Տոյոտայի», «Ամազոնի» մասին։ Ես ցանկանում եմ, որ Wildberries-ը նույնպես ներգրվի համաշխարհային պատմության մեջ։ Իսկ որպես մարդ ցանկանում եմ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել։ Հիմա ես պարզապես գեղեցիկ բառերի մասին չեմ խոսում։ Այսինքն՝ ինձ առաջ է մղում այն, որ ես աշխարհն իմ շուրջն ավելի լավն եմ դարձնում։ Չգիտեմ՝ սա որպես պաթոս է հնչո՞ւմ, թե՞ ոչ, բայց ես այդպես եմ զգում»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել