Գացանիան (աֆրիկյան երիցուկները) գեղեցիկ և ոչ հավակնոտ ծաղիկներ են, որոնք կզարդարեն և՛ ձեր պատշգամբը, և՛ այգին: Հայաստանում դրանք կարելի է ձեռք բերել 1 տնկիի համար 150-ից 300 դրամով, և նրանք ձեզ կուրախացնեն գարնան վերջից մինչև վաղ աշուն։ Բացի այդ, գատանիաները բազմամյա են, ուստի տնկելուց հետո հաջորդ տարի կարող եք վայելել այս գեղեցիկ ծաղիկները:
Դրանք հատուկ խնամք չեն պահանջում, եթե աճում են իրենց համար հարմարավետ միջավայրում: Գացանիաները սիրում են արև և նախընտրում են հող: Ահա որոշ առաջարկություններ գացանիաների խնամքի համար.
Լույս
Աֆրիկյան երիցուկները լավագույնս ծաղկում են վառ արևի տակ: Նրանք կարող են տնկվել մասնակի ստվերում, բայց ծաղկումն այս դեպքում այնքան էլ առատ չի լինի։ Ծաղիկները սովորաբար բացվում են ցերեկը և փակվում գիշերը և ամպամած եղանակին։
Տնկում և հող
Գացանիաները նախընտրում են օրգանապես հարուստ, լավ ցամաքեցված հող՝ մի փոքր թթվային հողի pH-ով: Տնկման ժամանակ հողին ավելացրեք պարարտանյութ կամ այլ օրգանական նյութեր՝ դրենաժը բարելավելու և սննդանյութեր ավելացնելու համար:
Տնկեք դրանք միմյանցից առնվազն 30 սմ հեռավորության վրա, որպեսզի տարածվեն, քանի որ որոշ սորտեր կարող են ձգվել մոտ 30 սմ լայնությամբ: Աֆրիկյան երիցուկները լավագույնս տնկվում են գարնանը՝ վերջին ցրտերից հետո։
Ոռոգում
Այս ծաղիկները չափավոր ջրելու կարիք ունեն։ Փորձեք հողը հավասարապես խոնավ պահել: Բայց փորձեք չափը չանցնել, քանի որ թաց հողը կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպես արմատների փտումն է:
Պարարտանյութեր
Բացի հողը պարարտանյութով խառնելուց, աճող սեզոնի ընթացքում ամեն ամիս կիրառեք հավասարակշռված պարարտանյութ՝ ծաղկող բույսերի համար:
Կտրում
Որպեսզի աֆրիկյան երիցուկները ծաղկեն ամբողջ սեզոնին, բույսերից հեռացրեք հին, խունացած ծաղիկները: Սա կօգնի խթանել նոր աճը և երկարացնել բույսերի ծաղկումը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը22:04, 28 հունիսի
Cycling. նոր միտում մազերի խնամքի մեջ21:26, 28 հունիսի
Համացանցում տարածվել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի արտասովոր հրավիրատոմսը20:30, 28 հունիսի
Vivienne Westwood-ը 2024/25 աշուն-ձմեռ նոր գովազդային արշավում պատրաստվում է ցուրտ սեզոնին19:19, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հուսահատորեն ցանկանում են վերականգնել Քեյթ Միդլթոնի հետ իրենց հարաբերությունները16:17, 28 հունիսի
Քլոե Քարդաշյանը 40 տարեկան դարձավ15:21, 28 հունիսի
Թոմ Հենքսը և Ռոբին Ռայթը վերամիավորվում են էկրանին՝ «Այստեղ» ֆիլմում