Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

«Ներքնահարկ»-ում թեժ էր ու «շատ դեղին» yellowheart.-ի կենդանի կատարումների ներքո (ֆոտո/վիդեո)

12:35, 17 հունիսի

Առնո Բաբաջանյան համերգասրահի Ներքնահարկում հունիսի 15-ին «թեժ» էր ու «շատ դեղին». բեմում yellowheart.-ն էր իր բենդի հետ՝ բառի բուն իմաստով շրջապատված հանդիսատեսով, որոնք, չնայած շոգին, նեղ շրջան էին կազմել՝ երգչուհուն մոտ լինելու եւ նրան ավելի լավ ձայնակցելու համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Համերգը սկսվում է «Էլի ես ու դու» երգով. հայտնի երաժշտության հնչյունները միանգամից միաձուլվում են ոգեւորությանն ու  ծափերին: Երգչուհին եւ իր բենդի անդամներն այնուհետեւ կատարեցին մյուս հայտնի հեղինակային երգերը, եղան նաեւ պրեմիերաներ եւ «քավըրներ»՝ հայերեն թարգմանությամբ:

IMG_6103.jpeg (271 KB)

Նախքան համերգը, NEWS.am STYLE-ի հետ զույցում, yellowheart.-ը խոսել է ամեն անգամ տարբերվող ելույթների եւ բենդի վերջին համերգի մասին, որը տեղի կունենա հաջորդ ամիս:

«Մեր ցանկացած համերգ իր ձեւաչափով թե նույնն է, թե տարբեր: Նույնն է այն առումով, որ մարդիկ գալիս են էմոցիաների հետեւից եւ մենք ունենում ենք շատ էմոցիոնալ օր, բայց յուրաքանչյուր համերգ նաեւ տարբերվում է նոր երգերով, միջավայրով, տեղով: Ամեն անգամ ինչ-որ յուրահատուկ տեղ ենք փորձում ընտրել, որը համընկնում է մեր «դեղին» տրամադրության հետ»,-ասում է երգչուհին՝ խոստովանելով՝ համերգով հանդես գալը հեշտ չէ, բայց ինքն ու իր թիմակիցները պատվով են ընդունում այդ «մարտարավերը»:

IMG_6102.jpeg (146 KB)

«Իրականում մենք համերգներով հաճախ ենք հանդես գալիս, ինչն ամեն անգամ անսահման դժվար է մեզ տրվում: Կարծում եմ՝ մեր ոճի արտիստներից շատ քչերն են պատասխանատվություն վերցնում մենահամերգ տալու, քանի որ պատկերացնում են, թե դա որքան դժվար բան է, բայց մենք ամեն անգամ համառորեն այդ պատասխանատվությունը վերցնում ենք եւ փորձում  մաքսիմալն անել՝ ամեն անգամ ինչ-որ նորություն մտցնելով եւ նոր բան ներկայացնելով, եւ ես, անկեղծ  ասած, հպարտ եմ այդ փաստով, իսկ հանդիսատեսը միշտ խառը, բուռն էմոցիաներով է դուրս գալիս համերգասրահից»:

IMG_6101.jpeg (187 KB)

yellowheart.-ը մանրամասնեց նաեւ, թե ինչու է հուլիսին կայանալիք համերգը լինելու «հրաժեշտի ելույթ»:

IMG_6104.jpeg (228 KB)

«Մեր մյուս համերգը նաեւ վերջինը կլինի, քանի որ ես ու Պայքարը տարբեր ծրագրերով երկրից պետք է փոքր-ինչ երկար ժամանակով մեկնենք: Ամեն ինչ անում ենք, որ այդ համերգը լինի հիշարժան ու տարբերվի մեր մյուս բոլոր համերգներից. թե ընտրված վայրը, թե ֆորմատը շատ յուրահատուկ են լինելու: «Հրաժեշտ»-ի համերգ կլինի մեր ու մեր լսարանի համար, մինչեւ կվերադռնանք»,-նշեց երգչուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել