Սերենա Ուիլյամսը նոր ուղիներ է գտնում՝ վերականգնելու կազմվածքը ծննդաբերությունից մեկ տարի անց։ Ալեքսիս Օհանյանի կինն Instagram-ում տեսանյութ է տարածել, թե ինչպես է իր մարմինը վերակենդանացնում սպա պրոցեդուրաներով՝ որովայնի ձգվող նշաններից ազատվելու համար։
Սերենան խոստովանել է, որ միշտ դժվարացել է ժամանակ հատկացնել իր համար, բայց այժմ կարողացել է ժամանակ գտնել եւ ինչ-որ բան անել։ «Ես միշտ ինձ մեղավոր եմ զգում, երբ աչքաթող եմ անում իմ երեխաներին, բայց նաեւ պետք է հիշեմ, որ իմ մասին հոգ տանելը միայն կօգնի ինձ ավելի լավ հոգ տանել նրանց մասին»:
Ուիլյամսը շարունակել է բացատրել, թե ինչպես է ծանոթացել պրոցեդուրային, որի արդյունքներն արդեն տեսնում է:
«Փարիզ կատարած իմ վերջին ճամփորդության ժամանակ ընկերս ինձ սպա օր նվիրեց: Նա գիտի, որ երկու երեխա ունենալուց հետո ես սկսել էի անհարմարություն զգալ իմ որովայնում...Արդյունքները զարմանալի էին: Ես առաջընթաց եմ տեսնում. մաշկս վերադառնում է իր նորմալ տեսքին, վստահությունս՝ նույնպես։ Իմ մարմինը երբեք նույնը չի լինի, բայց ոչ ես, քանի որ իմ կյանքում երկու հրաշալի լույս կա՝ @Olympiaohanian-ը եւ @adiraohanian-ը»,- գրել է նա։
Գրառումը ստացել է ավելի քան 188 հազար հավանում։
Սերենան անցյալ օգոստոսին լույս աշխարհ բերեց իր երկրորդ դստերը՝ Ադիրա Ռիվեր Օհանյանին։ Ալեքսիսի ու Սերենայի ավագ դուստրը՝ Օլիմպիան, 6 տարեկան է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը