Քայլի Ջենների նախկին սիրեցալը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը ձերբակալվել է Մայամիում՝ հարբած վիճակում բանավեճի պատճառով։ Ոստիկանությունը 33-ամյա երաժշտին երկու մեղադրանք է ներկայացրել՝ ոտնձգություն սեփականության հանդեպ (այս դեպքում՝ զբոսանավի) եւ հանրային կարգի խախտում հարբած վիճակում։
Տեղեկացվել է, որ ռեփերը հարբած էր, բայց հայտնի չէ, թե արդյոք նաեւ թմրանյութեր էր օգտագործել։ Ֆլորիդայի օրենքը արգելում է անսթափ վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ հայտնվել հասարակությունում կամ հանրային տրանսպորտում։
Ձերբակալությունից բացի՝ Սքոթը տուգանվել է 150 դոլարով հանրային կարգը խախտելու համար հարբած վիճակում եւ 500 դոլարով՝ անօրինական ներխուժման պատճառով։ Ինչպես վկայում են գործի փաստաթղթերը, երաժիշտը ոստիկաններին ասել է. «Սա Մայամին է»։
Միջադեպը տեղի է ունեցել Մայամի-Բիչի նավահանգստում գիշերը ժամը 2-ին։ Սքոթը «գոռացել է նավի ուղեւորների վրա»։ «Սպաները նրան խնդրել են նստել, իսկ հետո նա կանգնել է՝ անտեսելով սպաների հրահանգները։ Խոսակցության ժամանակ ոստիկանները պատահարի վայրում զգացել են ալկոհոլի ուժեղ հոտը»։
Զբոսանավի տերերը չեն ցանկացել մեղադրանքներ ներկայացնել, նրանք ընդամենը խնդրել են ռեփերին իջնել նավից եւ հեռանալ նավահանգստից։ Ոստիկանությունը նույնպես խնդրել է նրան հեռանալ։ Բայց ցուցմունքների համաձայն՝ Սքոթը չի ընկրկել եւ օգտագործել է «անթույլատրելի բառապաշար» զբոսանավի ուղեւորների հասցեին։ Նա վերադարձել է հինգ րոպե հետո՝ անտեսելով ոստիկանության եւ նավի տերերի հեռանալու հորդորները։
Նրան ձերբակալել են, բայց ավելի ուշ բաց են թողել տուգանքները վճարելուց հետո։
Նշենք, որ Սքոթը եւ Քայլին երկու երեխա ունեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը