«Օսկար»-ը շուտով կարող է լուրջ եւ հակասական փոփոխություններ կրել, քանի որ Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան փորձում է փոխարինել «Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի» անվանակարգերը՝ գենդերային չեզոք տարբերակով:
Քանի որ գնալով ավելի շատ մրցանակաբաշխություններ են ընդունում գենդերային չեզոք կատեգորիաներ, Ակադեմիան մտածում է հետեւել այդ օրինակին, բայց ընդունում է, որ այս գաղափարը դեռ «հետազոտության վաղ փուլում է», Variety-ին ասել է ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը:
Միտումը սկսվեց այն ժամանակ, երբ 2012 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը միավորեց լավագույն փոփ, քանթրի եւ R&B վոկալ կատարումները մեկ գենդերային չեզոք անվանակարգում:
Քրամերը նշել է, որ Ակադեմիան կքննարկի բազմաթիվ գործոններ նախքան վերջնական որոշում կայացնելը: Գենդերային չեզոք կատեգորիաների գաղափարը աջակցություն է ստացել ոչ բինար կատարողներից, ինչպիսիք են Էմմա Քորինը եւ Ասիա Քեյթ Դիլոնը: Քորինը, որը հայտնի է «Թագը» ֆիլմում արքայադուստր Դիանայի դերով, լոբբինգ է արել մրցանակների անվանակարգերում ավելի մեծ ներառականության համար:
Այնուամենայնիվ, կինոքննադատ Քրիստիան Տոտոն եւ դերասանուհիներ Պատրիսիա Արքեթը եւ Ջեյմի Լի Քերթիսը, ի թիվս այլոց, պնդում են, որ թեեւ նրանք աջակցում են բազմազանությանը, գենդերային չեզոք կատեգորիաները կվնասեն կանանց:
«Մենք արդեն տեսել ենք անսեռ կատեգորիաներ, որտեղ այդ անվանակարգում առաջադրումներ են ստացել հիմնականում տղամարդիկ։ Սա խնդրահարույց է նրանց համար, ովքեր հաշվում են հաղթողներին ըստ սեռի»,-դեռեւս 2023-ին Washington Times-ին ասել էր Տոտոն:
Որոշ կին թեկնածուներ նաեւ մտահոգություն են հայտնել, որ մեկ անվանակարգը տղամարդկանց հստակ առավելություն կտա, հաղորդում է The New York Times-ը:
Օսկարի ներկայիս կառուցվածքը ներառում է գենդերային հատուկ մրցանակներ լավագույն դերասանի եւ լավագույն դերասանուհու, ինչպես նաեւ երկրորդ պլանի դերասանների համար: Մյուս կատեգորիաների մեծ մասը, ինչպիսիք են ռեժիսուրան, սցենաը եւ պրոդյուսինգը, արդեն գենդերային չեզոք են: Սակայն այս կատեգորիաներում, նույնպես, գերակշռում են տղամարդիկ։
Գենդերային չեզոք կատեգորիաների քննարկումը Variety-ի հարցազրույցում արծարծված մի քանի թեմաներից մեկն էր: Քրամերը քննարկել է նաեւ այն, որ արարողությունը 2028 թվականին մոտենում է իր 100-ամյակին: Գրեթե ամեն տարի վարկանիշները հասնում են նոր ցածր մակարդակի, Ակադեմիան պայքարում է համապատասխան եւ ֆինանսապես ապահով մնալու համար:
«Ակադեմիան ընդգրկում է երկու աշխարհ՝ կինոարդյունաբերություն եւ ոչ առեւտրային արվեստի ու մշակույթի ոլորտ: Երկուսն էլ այժմ արմատական փոփոխություններ են կրում իրենց բիզնես մոդելներում: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր աջակցությունը՝ հաջորդ դարում բարեկեցություն ապահովելու համար»,-ասել է Քրամերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ